Իսկապես զեղչի կարիք ունեցող ուսանողները չեն մտնում ծրագրում․ Կարեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
22.04.2020 | 11:43Տնտեսական վատ իրավիճակում են հայտնվել բոլոր ուսանողները՝ անկախ իրենց ՄՈԳ-ից: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կառավարության 14-րդ հակաճգնաժամային ծրագրին, որը վերաբերում է ուսանողներին։
«Բարձր ՄՈԳ ունեցող ուսանողները կա՛մ անվճար են սովորում, կա՛մ արդեն օգտվում են զեղչերից, իսկ նրանք, ովքեր կարիքն իսկապես ունեն, չեն ընկնում դրա տակ»,- ասաց պատգամավորը։
Նա նաև նշեց մասնավոր բուհերի ուսանողների մասին, որոնք որևէ կերպ չեն կարողանում օգտվել ծրագրից։
Մանրամասները՝ տեսանյութում։