Փողոցում հայտնված անապահով ընտանիքը դիմում է վարչապետին. համաճարակի արդյունքում զրկվել են աշխատանքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
Բոլորը

Էջմիածնում բնակված, սակայն կացարանը կորցրած Շանթ Մարաշյանի չորս հոգանոց ընտանիքը հայտնվել է փողոցում։ Պատճառը համաճարակն է։ Մինչև այդ Շանթն ու նրա կինն օրավարձով աշխատել են ռեստորանում, օրական 5000-ական դրամ աշխատավարձ ստացել։
Անօթեւան մնացած ընտանիքը Էջմիածնից ոտքով հասել է Երևան՝ այստեղ խնդրի լուծում գտնելու ակնկալիքով։ Մինչ այդ դիմել են Էջմիածնի քաղաքապետարան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Factor TV-ին դիմած Շանթն ու նրա կինը պատմեցին, որ հայտնվել են անելանելի վիճակում։ «Մենք հեղափոխություն ենք արել։ Իսկ հիմա ընտանիքին մղկտացնո՞ւմ են։ Ես հեղափոխություն եմ արել, ընտրել եմ իմ վարչապետին։ Բայց այսօր վարչապետն անտեսում է»,- ասաց Շանթը։

Նա պատմեց, որ վարձով բնակարանից տանտերը հանել է, հիմա գնալու տեղ չունեն։ Գումարի բացակայության հետևանքով չեն կարող նաև սնունդ գնել։ Ընտանիքի երկու անչափահաս երեխաներն էլ մեկ ամսից ավելի է՝ դասապրոցեսին չեն մասնակցում, քանի որ համակարգիչ չունեն։ Այս պահին ընտանիքի միակ եկամուտը նպաստն է, որը կազմում է 30 հազար դրամ։ Իսկ սննդի խանութներում կուտակած պարտքը դրանից շատ ավելին է։

Ընտանիքը դիմում է վարչապետին, կառավարությանը և բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են որևէ հարցով աջակցել, քանի որ կառավարության աջակցության ծրագրերից որևէ մեկի շահառու չեն։ Խնդրում են գոնե ժամանակավոր կացարան տրամադրել, մինչև համաճարակն անցնի։ Factor TV-ն հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունն այս պահին անօթևան դարձած ընտանիքի խնդիրներին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան