Մահացել է արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Բոստոնում մահացել է արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է նրա որդին՝  Նարեկ Շուգարյանը:

«Խոր վշտով տեղեկացնում եմ, որ մեր սիրելի հայրը՝ Ռուբեն Շուգարյանը, այս առավոտ կյանքից հեռացավ:

Նա հավերժ կապրի իր սիրելի կնոջ՝ Լիլիթ Կարապետյան-Շուգարյանի և որդիների՝  Նարեկ, Տիգրան և Հայկ Շուգարյանների սրտում»,- գրել է նա:

 

Ռուբեն Շուգարյանը ծնվել է Մոսկվայում։

1985 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը, 1989 թվականին՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։

1985-1991 թվականներին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում եղել է անգլերենի հրահանգիչ, 1991 թվականի հունվարից նոյեմբեր ամիսներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական հանձնաժողովի փորձագետ, 1991 թվականի նոյեմբերից 1992 թվականի հուլիս՝ ՀՀ նախագահի օգնական, 1992-1993 թվականներին՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։

1993-1999 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը: Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
2001-2005 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, 2005-2008 թվականներին՝ Հայաստանի դեսպան Իտալիայում:

2008 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում: