Թողարկվել են «Գևորգ Չավուշ» և «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ» արծաթե հուշադրամները

Լուրեր

25.11.2024 | 16:42
ՀՀ-ն չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
25.11.2024 | 16:34
«Այդպես ավելի լավ է բոլորի համար». Պապուաշվիլին՝ Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների դեսպանների բացակայության մասին
25.11.2024 | 16:23
Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը
25.11.2024 | 16:10
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Հայաստանի բյուջեն «ռազմականացված» է որակել
25.11.2024 | 15:59
Գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ․ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը
25.11.2024 | 15:47
Կիպրոսը ծրագրում է անդամակցել ՆԱՏՕ-ին
25.11.2024 | 15:36
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ
25.11.2024 | 15:28
ՀՀ-ից մեկնած կանադացի լրագրողի մուտքը Թուրքիա արգելափակվել է՝ ԼՂ-ում Բաքվի էթնիկ զտումները քննադատելու համար
25.11.2024 | 15:17
Խախտումներ շինհրապարակում. ԲԸՏՄ
25.11.2024 | 15:09
ՌԴ-ն սկսել է նախապատրաստվել Զապորոժիեն գրավելուն. The Economist
25.11.2024 | 15:00
Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյա է կալանավորվել, փոփոխություններ Վրաստանի կառավարության կազմում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 14:54
Հնդկաստանը Pinaka համակարգերի առաջին խմբաքանակն է մատակարարել Հայաստանին․ ԶԼՄ
25.11.2024 | 14:46
Վրաստանի իշխող կուսակցությունն արագացնում է նոր նախագահի ընտրությունը
25.11.2024 | 14:41
Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.11.2024 | 14:35
Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ
Բոլորը

Թողարկվել են «Գևորգ Չավուշ» և «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ» արծաթե հուշադրամները

Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան, 1870 – 1907 թթ.) հայ ազատագրական շարժման հերոս է, ֆիդայի:

Սովորել է Մշո Սբ Կարապետ վանքի դպրոցում: Մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին (1891-1894 թթ.): 1894 թ. սեպտեմբերին թուրքական կառավարությունը ձերբակալել է և դատապարտել Չավուշին 15 տարվա ազատազրկման: 1896 թ. բանտից փախել է Սասուն, ծանոթացել  զորավար Անդրանիկի հետ և զինակցել նրան: 1901 թ. մասնակցել է Բերդակի, Նորշենի և Առաքելոց վանքի կռիվներին, 1904 թ.՝ Սասունի ապստամբությանը, ղեկավարել է Իշխանաձորի և Տալվորիկի ինքնապաշտպանական գործողությունները: Չավուշի մարտական խումբը Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում հերոսաբար կռվել է թուրքական գերազանցող ուժերի դեմ: 1907 թ. մայիսի 27-ին թուրքական զորքերը շրջապատում են Չավուշի ջոկատը Մշո դաշտի Սուլուխ գյուղում, որի մատույցներում էլ՝ կամրջի մոտ, նա զոհվում է անհավասար մարտում:

Չավուշը Արևմտյան Հայաստանում թուրքական վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ:

Չավուշի հուշարձանը (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան) կանգնեցվել է Երևանում՝ համանուն հրապարակում: Նրա անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ Երևանում, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության այլ վայրերում:

 

Դիմերես` վահան և թուր՝ արևի շողերի ֆոնին:

Դարձերես` հայ հայդուկներին նվիրված հուշարձանախմբից (քանդակագործ` Յու. Մինասյան) հատված` Գևորգ Չավուշի դիմաքանդակի նախօրինակը, և թրով արծիվ:

 

Էսքիզների հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:

 

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

Անվանական արժեքը                       1000 դրամ

Մետաղը/հարգը                                արծաթ 9250

Քաշը                                                  33,6 գ

Տրամագիծը                                       40,0 մմ

Որակը                                                պրուֆ

Դրամաշուրթը                                    ատամնավոր

Տպաքանակը                          500 հատ

Թողարկման տարեթիվը     2020

 

 

 

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ

 

Հայրենական մեծ պատերազմը (1941 թ. հունիսի 22 – 1945 թ. մայիսի 9) ԽՍՀՄ ժողովուրդների պատերազմն էր ֆաշիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ, Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թթ.) կարևորագույն և վճռական մասը:

Թշնամու դեմ բոլոր ճակատներում խորհրդային ժողովուրդների հետ հերոսաբար մարտնչեցին նաև հայ ժողովրդի ավելի քան 500 հազար զավակներ, որոնցից շուրջ 200 հազարը զոհվեցին մարտերում։ 106 հայորդիներ արժանացան ԽՄ հերոսի կոչման, 27-ը` Փառքի երեք աստիճանների շքանշանների, ավելի քան 70 հազարը պարգևատրվեցին շքանշաններով և մեդալներով: ԽՍՀՄ զինված ուժերի հրամանատարական կազմում կային 60-ից ավելի հայ գեներալներ և ծովակալ, որոնք ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ: Նրանց շարքերում էին բանակի գեներալ Հ. Բաղրամյանը (հետագայում՝  ԽՄ մարշալ), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հ. Իսակովը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), Հ. Բաբաջանյանը (հետագայում՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ), գեներալներ Մ. Պարսեղովը, Ս. Գալաջևը, Ս. Մարտիրոսյանը, Հ. Մարտիրոսյանը, Ն. Սաֆարյանը, Ա. Կարապետյանը, Հ. Թումանյանը,  Բ. Առուշանյանը և շատ ուրիշներ:

Մայիսի 9-ը Մեծ հաղթանակի տոն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում յուրաքանչյուր ընտանիքի համար։ Մեր հայրերն ու պապերն են կերտել այդ հաղթանակը՝ դառնալով հերոսության և իրական հայրենասիրության օրինակ ապագա սերունդների համար։

 

Դիմերես` «Մայր Հայաստան» հուշարձանը Երևանում և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանը:

Դարձերես` վահան և Գեորգիևյան ժապավեն։

 

Էսքիզների հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:

 

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

Անվանական արժեքը                       75 դրամ

Մետաղը/հարգը                                արծաթ 9250

Քաշը                                                  67,2 գ

Տրամագիծը                                       50,0 մմ

Որակը                                                պրուֆ

Դրամաշուրթը                                    ատամնավոր

Տպաքանակը                          500 հատ

Թողարկման տարեթիվը