Մեկնարկում է Դրեյփերի համալսարանում ամառային դասընթացներին մասնակցելու հայտերի ընդունման գործընթացը

Լուրեր

30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) նախաձեռնությամբ շարունակվում է Դրեյփերի համալսարանում դասընթացների մասնակցության կրթաթոշակների տրամադրման ծրագիրը: Ապրիլի 21-ից տրվում է ամառային դասընթացներին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը:

Սիլիկոնյան հովտում կրթական բացառիկ՝ 7 շաբաթ տևողությամբ  ձեռներեցության և բիզնես ծրագրին մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) նախաձեռնությամբ, որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման ծախսերը։

Դրեյփերի համալսարանում դասավանդելու են համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատեր-դասախոսներ Իլոն Մասկը (Tesla, Inc.) Թիմ Վեսթերգրենը (Pandora Media Inc.), AirBnB-ի ղեկավարներն ու YouTube-ի հիմնադիրները, տեխնոլոգիական ոլորտի այլ հայտնի դեմքեր, ովքեր իրենց կրտսեր գործընկերներին կներկայացնեն գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևերով։

Դիմելու  համար հարկավոր է սթ ապրիլի 21-ից մայիսի 21-ը լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://www.draperuniversity.com/apply:

Լավագույններին ընտրելու է Դրեյփերի համալսարանի հատուկ հանձնաժողովը:

Դասընթացներն անցկացվելու են ս․թ․ հունիսի 20-ից հուլիսի 25-ը Դրեյփերի համալսարանում:

Դիմել կարող են՝ 21 տարին լրացած, անգլերենի գերազանց իմացությամբ, ստարտափի գաղափար ունեցող ՀՀ քաղաքացիները, կայացած ձեռնարկատիրական ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում նաև այն մասնակիցները, ովքեր դիմել էին գարնան դասընթացի համար, սակայն չէին  անցել ընտրական փուլը:

Ընտրության կարգը

Ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով՝ հայտերի դիտարկում և հարցազրույց, ընդ որում՝ ընտրության և հաղթողների ճանաչման ամբողջ գործընթացն իրականացվելու է Դրեյփերի համալսարանի ընտրող հանձնաժողովի կողմից:

 

Պետական ամբողջական կրթաթոշակը ծածկելու է՝ երկկողմանի ավիատոմսի, Դրեյփերի համալսարանում 5 շաբաթ ուսանելու վարձը, Դրեյփերի համալսարանում 2 շաբաթ ավել կեցության և գիշերակացի վարձը (ներդրողների փուլ), աջակցելու է ԱՄՆ վիզա դիմելու ընթացակարգի հարցում:

Պետական կրթաթոշակը չի ծածկելու սննդի, օրապահիկի, դասընթացներից դուրս ճանապարհածախսերի, սահմանված դասընթացներից դուրս այլ վայրեր այցելությունների ծախսումները:

Հիշեցնենք, որ նախադեպը չունեցող կրթական ծրագրի՝ Հայաստանում իրականացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Սիլիկոնյան հովիտ կատարած այցի արդյունքում, որին մասնակցում էր նաև ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։

Համաշխարհային ՏՏ հովանոցի ներքո գործող Դրեյփերի համալսարանի հիմնադիր, «Draper & Associates» վենչուրային ընկերության ղեկավար Թիմ Դրեյփերի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությամբ հիմքեր ստեղծվեցին հաջող իրագործման համար։

Տարեսկզբին արդեն իսկ իրականացվել է ծրագրի գարնանային փուլը (մանրամասները՝ https://hti.am/pages.php?lang=1&id=7514&page_name=news), որի մասնակիցները կորոնավիրուսի տարածման հետ կապված ավիափոխադրումների վերականգնվելուն պես կմեկնեն ուսանելու Սիլիկոնյան հովիտ: