Ավստրալիայի քաղաքական առաջնորդներն ապրիլի 24-ին ուղիղ եթերով հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լուրեր

07.07.2026 | 23:00
Եվրախորհրդարանը հաստատել է ուղևորների իրավունքների նոր համաեվրոպական կանոնները․ ինչ է այն ենթադրում
07.07.2026 | 22:51
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ոսկե մեդալակիր. Մ-20 ԵԱ
07.07.2026 | 22:34
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.07.2026 | 22:21
Arca-ն ներկայացրել է ազգային վճարային համակարգի զարգացման արդյունքներն ու առաջիկա ծրագրերը
07.07.2026 | 22:07
ԱԱ-2026․ Արգենտինայի անհավանական «քամբեքը» Եգիպտոսի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 22:03
Թուրքական Roketsan-ն Ադրբեջանում կստեղծվի ձեռնարկություն, որը ներդրում կունենա հրթիռների արտադրության ոլորտում
07.07.2026 | 21:54
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:50
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
07.07.2026 | 21:37
«Ո՞վ է կերել 700 միլիարդը»․ հայտնի զրույցի 2 հերոսների գույքը 13 տարի անց բռնագանձվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:30
Իշխանությունը յուրացրել է իրեն զսպող միակ մեխանիզմը՝ ընդդիմությունը հաշտվել է դրա հետ, ասել՝ կաշխատենք մանդատի շրջանակում. Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:21
Սամարայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից
07.07.2026 | 21:09
Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանները խնդրել են նրան արդարացնել․ դատարանը չի բավարարել միջնորդությունը
07.07.2026 | 21:03
Ղազախստանի ՍԴ-ն զրոյացրել է Տոկաևի պաշտոնավարման ժամկետը․ նա կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
07.07.2026 | 20:49
Ծառուկյանի մասին մոռացե՞լ էին, քանի չէր հիշել Փաշինյանը․ առյուծներ, կենդանիների խրտվիլակներ և 8 մլրդ դրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 20:44
Նարեկ Կարապետյանը վերցնելու է մանդատը. գաղտնի պլանի մեջ սա էլ է մտնում. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավստրալիայի քաղաքական առաջնորդներն ապրիլի 24-ին ուղիղ եթերով հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքից։

Ուղիղ եթերի մասնակիցների թվում կլինեն Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը, դաշնային պատգամավորներ Թիմ Ուիլսոնը, Ջոել Ֆիթգհիբոնը, Թրենթ Ցիմերմանը և Քրիսթինա Քենիլին։

Քաղաքական գործիչները համերաշխության տեսաուղերձներ կհնչեցնեն Հայոց ցեղասպանության թեմայով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է նախաձեռնությունը։

«Կարևոր է, որ համայնքը մեր ընտրած խորհրդարանականներից է լսում ու տեսնում, թե ինչպես են մեր ջանքերը ձևավորել համախոհների մի խումբ, որը կոչ է անում Ավստրալիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ավելին՝ պահանջել արդարություն»,- հայտարարել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Հայկ Կայսերյանը։

Ուղիղ հեռարձակումը տեղի կունենա Ավստրալիայի ժամանակով 19։30-ին։ Այն կփոխարինի Սիդնեյում, Մելբուրնում և Ավստրալիայի այլ խոշոր քաղաքաներում ամեն տարի ապրիլի 24-ին անցկացվող միջոցառումներին։

Նշվում է, որ միջոցառումն անցկացվում է Նորին Սրբություն Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Հայ Առաքելական, Հայ Կաթոլիկ և Հայ Ավետարանչական եկեղեցու հովանու ներքո:

Նելլի Մելքոնյան