Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ նախագահի աշխատակազմն աջակցություն է ցուցաբերում սոցիալական մի շարք խմբերի

Լուրեր

14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:55
Զելենսկին հայտնել է, որ Կիևում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
14.05.2026 | 15:31
Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:20
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
14.05.2026 | 15:15
Փաշինյանը հայտարարել է՝ Քոչարյանը պետք է նստի // ՀՀ-ն՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալության ռիսկային երկիր․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 15:06
Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ ՀԴԲ-ն ևս 3 տարով երկարաձգել են համագործակցությունը
14.05.2026 | 14:57
ԱՄՆ-ն հետաձգել է Լեհաստանում 4000 զինծառայողի տեղակայումը
14.05.2026 | 14:51
Աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաշինյանը՝ իր քարոզարշավին մասնակցած տնօրենների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:49
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Սուրակատ Ասիյատիլովի հուշամրցաշարում
14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
Բոլորը

Լուսանկարում՝ նախագահ Արմեն Սարգսյանը «Շալե Գյումրի» կենտրոնի սաների հետ

Գյումրի, դեկտեմբերի 7, 2019թ.

Հանրապետության նախագահի աշխատակազմը սոցիալական աջակցության նոր մոտեցումներ է որդեգրել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս օրերին ուշադրության կենտրոնում են հատկապես սահմանամերձ և հեռավոր շրջանների, ինչպես նաև երկրաշարժից տուժած գոտու սոցիալապես ամենախոցելի և կարիքավոր խմբերը:

Դրանց շահառուներն ընտրվել են՝ հաշվի առնելով Հանրապետության նախագահի մարզային այցերի ընթացքում բնակիչների հետ շփումները, դրանց ընթացքում ձեռք բերված տեղեկությունները, ինչպես նաև նախագահին ուղղված նամակները և դրանց վերլուծությունը։

Աջակցության ծրագիրն իրականացվելու է փուլերով: Ներկա փուլն ընդհանուր առմամբ ընդգրկում է շուրջ 200 շահառու սոցիալական տարբեր խմբերից:

Այս պահին առաջնային են հեռավար կրթությանը մասնակցելու հնարավորություն չունեցող, հատկապես՝ սահմանամերձ համայնքների և սոցիալապես խոցելի խավերի երեխաները, բազմազավակ ընտանիքներն ու տարեցները:

Ծրագրի այս փուլում աջակցություն է տրամադրվել Շիրակի և Տավուշի սոցիալապես անապահով և տնակներում բնակվող ընտանիքների երեխաներին: Շիրակում նրանք «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության «Շալե Գյումրի» կենտրոնի սաներն են, որոնց հետ նախագահ Սարգսյանն անձամբ հանդիպել էր Գյումրի կատարած աշխատանքային այցերից մեկի ընթացքում:

Մյուս խմբում Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում բնակվող, կարիքավոր կամ զոհված զինծառայողների երեխաներն են, որոնք անցած տարեվերջին հյուրընկալվել էին նախագահի նստավայրում:

Ծրագրում ընդգրկված են նաև մի խումբ բազմազավակ ընտանիքներ Երևանից, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերից, որոնք ունեն 6-14 երեխա: Բոլոր շահառուներին հատկացվել են առաջին անհրաժեշտության պարագաներ և սնունդ:

Հեռավար կրթությունը հասանելի դարձնելու նպատակով Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Չորաթան, Այգեպար համայնքների կարիքավոր և զոհված զինծառայողների ընտանիքների երեխաներին տրամադրվել են համակարգիչներ։

Համակարգիչներ են տրամադրվել նաև «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության 5 սաների և բազմազավակ 7 ընտանիքների: