Մարդկանց չիպավորելուց մինչև կենսաբանական զենք ու 5G․ կորոնավիրուսային լեգենդներն ու իրական փաստերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.01.2026 | 20:30
Ահազանգ է ստացվել, որ մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել
11.01.2026 | 20:24
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11.01.2026 | 19:41
Թրամփը Կուբային կոչ է արել գործարք կնքել ԱՄՆ-ի հետ՝ «քանի դեռ ուշ չէ»
11.01.2026 | 19:02
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
11.01.2026 | 18:11
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է
11.01.2026 | 17:35
Ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
11.01.2026 | 17:07
Նարեկ Սամսոնյանը չի պահվում պատժախցային ռեժիմով․ ՔԿԾ
11.01.2026 | 16:35
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին
11.01.2026 | 16:19
ԱՄՆ-ը կհանեն Վենեսուելայի նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ՝ նավթի վաճառքը հեշտացնելու համար․ ԱՄՆ ֆինանսների նախարար
11.01.2026 | 15:28
Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ
11.01.2026 | 14:33
Վթարային ջրանջատում Լոռիում և Արմավիրում
11.01.2026 | 14:25
Instagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes
11.01.2026 | 14:13
Երևանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
11.01.2026 | 14:00
Գարեգին Բ-ն թող չհրապարակեր Արշակ սրբազանի վերաբերյալ նյութերը. Գևորգ եպիսկոպոս Սարոյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
11.01.2026 | 13:15
Սիրիայի բանակը հայտարարել է, որ ավարտել է գործողությունը Հալեպում
Բոլորը

Երկու միլիոնից ավելի մարդու վարակած ու 148 հազար մահ առաջացրած նոր կորոնավիրուսը շարունակում է աշխարհի ուշադրությունն իր վրա պահել։ Ամեն օր թեմայի վերաբերյալ տասնյակ վարկածներ են ի հայտ գալիս։ Ո՞րն է ճիշտ և որը տրամաբանության սահմաններից դուրս։

Factor․am-ն առանձնացրել է կորոնավիրուսի վերաբերյալ այս օրերին լայն շրջանառվող վարկածներն ու գնացել դրանց հետքերով։ Վերջին շաբաթներին կորոնավիրուսի տարածման մասին լայնորեն շրջանառվում էր 5G կապի մասին վարկածը։ Շատերը պնդում էին, թե նոր՝ 5G կապից առաջացող ճառագայթային ալիքները կորոնավիրուս են տարածում։ Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում ու Նիդեռլանդներում անգամ այրում էին 5G կապի աշտարակները։

Օրերս ԱՀԿ-ն անդրադարձավ թեմային ու պաշտոնապես հայտարարեց․ 5G-ն կորոնավիրուսի տարածման հետ որևէ առնչություն չունի։ Վիրուսը չի կարող փոխանցվել ռադիոալիքների կամ բջջային ցանցի միջոցով։ ԱՀԿ-ն նաև հիշեցրել է, որ շատ երկրներ, որտեղ կորոնավիրուսը տարածվել է, մինչ օրս նույնիսկ 5G ծածկույթ չունեն։ Այդ երկրների շարքում է նաև Հայաստանը, որտեղ վերջին տվյալներով կորոնավիրուսի 1201 հաստատված դեպք կա։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է․ 5G-ն հայերին «չի սպառնում»:

«Նախ, 5G-ն Հայաստանում չկա ու մոտակա տարիներին չի էլ լինի, ամենայն հավանականությամբ։ Դա բջջային կապի նոր սերունդն է․ կար 3G, 4G: Ո՞րն է սրա տարբերությունը նախորդ բջջային կապերի համեմատ․ սա շատ ավելի արագ է»,- ասում է մեդիափորձագետը։

Այս թեմայով ԱՀԿ-ն այժմ ռիսկերի գնահատում է իրականացնում։ Ուսումնասիրությունը պատրաստ կլինի 2022-ին։

Կորոնավիրուսի վերաբերյալ տարածված մեկ այլ տեղեկություն վերաբերում է մարդկանց չիպավորմանը։ Ըստ այս վարկածի՝ կորոնավիրուսի թեստավորման կամ բուժման ընթացքում մարդկանց մեջ հատուկ չիպ են տեղադրում, որպեսզի հետո «ղեկավարեն» կամ հետևեն դրանց։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ չիպավորման մասին խոսակցություններն արդեն զավեշտի են վերածվել։ «Ձեզ հետևելու, վերահսկելու համար շուտվանից գոյություն ունեն ավելի հեշտ, էժան գործիքներ։ Դուք գնում եք բջջային հեռախոս․ ինքը փաստացի հենց այդ չիպն է, որովհետև եթե դուք ունեք բջջային հեռախոս, դուք անընդհատ հայտնում եք օպերատորին, թե որտեղ եք գտնվում, ում եք զանգել»,- ասում է մեդիափորձագետը։

Կորոնավիրուսի մասին մեկ այլ վարկածի համաձայն՝ վարակի համար մեղավոր է «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյսթը, որի հիմնադրամը, ի դեպ, վարակի դեմ պայքարին 100 միլիոն դոլար է փոխանցել։ Բանն այն է, որ 2015-ին նա ասել է, թե աշխարհում, հնարավոր է, համաճարակային նոր բռնկում լինի, ինչին մարդկությունը պատրաստ չէ։

Օրերս տված հարցազրույցում Գեյսթն անդրադարձել է թեմային։ «2015-ի ելույթիս, ինչպես նաև ընդարձակ հոդվածիս նպատակն այն էր, որ կառավարությունն այնպիսի աշխատանք տաներ, որ հաջորդ համաճարակային բռնկմանը պատրաստ լինեինք։ Դա նշանակում էր շատ արագ ձեռք բերել հետազոտական համակարգ, դեղամիջոցներ և, նույնիսկ, պատվաստանյութեր։ Սակայն, միայն 5%-ն է արվել այն աշխատանքի, որը պետք է տարվեր՝ այս ամենին պատրաստ լինելու համար։ Սա պատերազմից էլ վատ է։ Բայց, գործնականում, ոչինչ էլ չի արվել»,- ասել է Բիլ Գեյսթը։

Քլորոքինը մարդկանց կփրկի կորոնավիրուսից. նման ենթադրություններ սկսեցին արվել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, թե Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը թույլատրել է երկրում կորոնավիրուսով հիվանդներին քլորոքինով բուժել։ Օրեր անց՝ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ իրենց մոտ նույնպես քլորոքին են կիրառում, քանի որ դրանով նախկինում հաջողվել է բուժել մալարիան։ Քլորոքինի մասին խոսեց նաև Հայաստանի առողջապահության նախարարը՝ ասելով, որ մեզ մոտ նույնպես քլորոքին են օգտագործում։ ԱՀԿ-ն, սակայն, մինչ օրս, չի հաստատել՝ արդյոք դեղամիջոցը COVID-19—ի դեմ արդյունավետ է, թե՝ ոչ։

Ըստ կազմակերպության պաշտոնական տվյալների՝ այն դեռ փորձարկման փուլում է։ Կորոնավիրուսի մասին ամենաուշագրավ վարկածներից մեկն էլ, թերևս, ամերիկյան որոշ շրջանակների կողմից առաջ քաշվածն է․ այն է, թե կորոնավիրուսը ծագել է Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիայում: Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել, որ իր կառավարությունը փորձում է պարզել եղելությունը։ ԱՄՆ պետքարտուղարն էլ նշել է, որ Պեկինը պետք է լիովին բացահայտի ունեցած տեղեկությունները։ Չինաստանից արձագանքը չի ուշացել․ երկրի արտգործնախարարության խոսնակը հիշեցրել է ԱՀԿ-ի հայտարարությունը, ըստ որի՝ չկան փաստեր, թե կորոնավիրուսն Ուհանի լաբորատորիայում է ստեղծվել։

Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի այս վարկածն առաջ է քաշվել Չինաստանի այն հայտարարությունից հետո, թե կորոնավիրուսն ամերիկյան զինուժի կողմից կիրառված կենսաբանական զենքի արդյունքն է։ ԱՄՆ-ում, սակայն, շարունակում են վիրուսը «չինական» համարել։

Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ ավելանում են նաև տարատեսակ վարկածները դրա բուժման վերաբերյալ։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, մարդիկ վարակի բուժման կամ, առնվազն, դրանից խուսափելու տարատեսակ մեթոդներ են առաջարկում․ սխտորից մինչև ալկոհոլ ու աղաջրով ողողում։

Այսպես, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տվյալների համաձայն՝ սխտորի օգտագործումը չի կարող կանխել կորոնավիրուսը։ Ինչ վերաբերում է ալկոհոլին, ապա դրա հաճախակի կամ չափից շատ օգտագործումը ոչ թե կկանխի կորոնավիրուսը, այլ հակառակը՝ կմեծացնի առողջական խնդիրների ռիսկը։

Համացանցում կորոնավիրուսային պանդեմիայի օրերին տարածված էր տեղեկություն, թե ինչպես կարելի է ինքնուրույն պարզել՝ կորոնավիրուսով վարակված եք, թե՝ ոչ։ Ըստ տեղեկության՝ շունչը 10 վայրկյան պահելու և չհազալու դեպքում, եթե շնչառական որևէ խնդիր չունեք, ուրեմն վարակված չեք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես հերքել է նաև այս տեղեկությունը՝ նշելով, որ շնչառական վարժությամբ հնարավոր չէ որոշել՝ անձը կորոնավիրուսով վարակված է, թե ոչ։ Դա կարելի է անել միայն լաբորատոր թեստի միջոցով։

Կորոնավիրուսը վտանգավոր է միայն ավագ սերնդի համար։ Այս տեղեկությունը, թերևս, ամենատարածվածներից է՝ կորոնավիրուսի հայտնաբերման դեռ սկզբնական շրջանից։ Իրականությունն այն է, որ կորոնավիրուսով հնարավոր է վարակվել ցանկացած տարիքում։ Պարզապես, բարձր տարիքի մարդիկ վիրուսի նկատմամբ առավել խոցելի են, քանի որ նրանց մոտ կողմնակի հիվանդություններ ունենալու հավանականությունն ավելի մեծ է։

Հակաբիոտիկներն օգնում են կանխել կամ բուժել կորոնավիրուսը։ Այս տեղեկությունը ևս իրականությանը չի համապատասխանում։ Հակաբիոտիկները կարող են պայքարել միայն մանրէների դեմ, մինչդեռ COVID-19-ը վիրուս է։ Նույնկերպ սխալ է այն տեղեկությունը, թե դեղամիջոցները, որոնց ցուցումների բաժնում առկա է «կորոնավիրուս» բառը, կարող են բուժել վարակը։ Բանն այն է, որ կորոնավիրուսների ընտանիքը հայտնաբերվել է դեռ 1930-ին, մինչդեռ նոր կորոնավիրուսը՝ միայն 2019-ին, այնպես որ վիրուսի՝ մինչ այս բացահայտված տեսակները բուժող դեղամիջոցները COVID-19-ի դեմ անզոր են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան