Բանկային գաղտնիքը թուլացել է․ ի՞նչի պետք է պետությունը տեսնի՝ մարդու հաշիվներում ինչ կա․ Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
Բոլորը

Գործող իշխանությունները, քաղաքական թիմը զրոյական հարգանք է ցուցաբերում մարդու անձնական տիրույթին: Խոսքը բանկային գաղտնիքի մասին է. այս մասին Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Նախկին իշխանություններն ապօրինի ձևով էին իմանում․ ով բանկում, ինչքան փող ունի, ինչքան արժեթուղթ ունի, այսօրվա իշխանությունը չի ուզում ապօրինություն անել, ընդունում է օրենքներ, որ այն ինչ ապօրինի պետք է աներ, օրենքով անի: ԿԲ-ն՝ որպես ֆինանսական ոլորտում կարծիք արտահայտող ինստիտուտ, ինչպե՞ս է պահելու բանկային գաղտնիքը, ինչպե՞ս է ներդրողներին համոզելու, որ Հայաստանում անվտանգ է ներդրում անելը, ներդրումների գաղտնիքը պահպանված է»,- ԿԲ նախագահի թեկնածուին հարց ուղղեց Մարուքյանը:

Մարտին Գալստյանը նշեց, որ պատգամավորի ասածների մեջ որոշ մտքեր իր պատասխանելու տիրույթում չեն և պետք է դիմել իրավապահ մարմիններին: Գալստյանը պարզաբանեց, որ ԱԺ-ում ընդունված օրենքով, իր տեղեկություններով, բանկային գաղտնիքի բացահայտման համար կան հստակ ֆիլտրեր և դա արվում է դատարանի միջոցով:

«Անընդհատ երբ խոսում ենք բանկային գաղտնիքի թուլացման մասին, դա ավելի շատ վնաս է տալիս, պետք չէ խոսել բանկային գաղտնիքի թուլացման մասին, եթե դե ֆակտո այդտեղ կան ֆիլտրեր և իրավակարգավորումը ներառող կոնկրետ շրջանակ»,- նշեց Գալստյանը։

Էդմոն Մարուքյանն էլ արձագանքեց․ «Ձեր պատասխանը ինձ հիշեցրեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն ասում էր պետք չէ այդքան ասել տնտեսական ճգնաժամ»։

Մանրամասները՝ տեսանյութում։