ԱՀԿ ղեկավարն ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը դադարեցնելուն. Reuters

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ափսոսանքով է ընդունել կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Այս մասին է հայտնում է Reuters-ը:

Գեբրեյեսուսը նշել է, որ ԱՄՆ-ն կազմակերպության վաղեմի և առատաձեռն ընկերն է եղել, և հույս է հայտնել, որ այդպես էլ կշարունակվի:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերլուծելու է այն ազդեցությունը, որ կարող է ունենալ ԱՄՆ ֆինանսավորման դադարեցումը, և գործընկերների հետ լրացնելու է ստեղծված ֆինանսական բացերը՝ համոզվելու համար, որ աշխատանքն անխափան ձևով կշարունակվի: Այս պահին մեր հիմնական խնդիրը վիրուսը դադարեցնելն է և կյանքեր փրկելը: ԱՀԿ-ն շնորհակալ է այն բազմաթիվ երկրներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել մեզ»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

«Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, արձագանքելով թեմային, ասել է. «Համաշխարհային առողջապահական ճգնաժամի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելը վտանգավոր է: Աշխարհն այժմ ավելի քան երբևէ ԱՀԿ-ի կարիքն ունի»:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ իր ճեպազրույցներից մեկում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՀԿ-ն չինաստանամետ քաղաքականություն է վարում, ինչի պատճառով ԱՄՆ-ն մտադիր է կրճատել կամ դադարեցնել կազմակերպությանը տրվող ֆինանսավորումը։ Ավելի ուշ՝ կորոնավիրուսային համավարակի թեմայով հերթական ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե իր աշխատակազմին հանձնարարել է դադարեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը։ Նա նաև նշել էր, որ իրականացվելու է 60-90 օր տևողությամբ հետաքննություն՝ պարզելու ԱՀԿ թույլ տված չարաշահումները։

Նելլի Մելքոնյան