Ակտիվ ուսանողներին սպառնացել են ձերբակալմամբ. ԵՊՀ դասախոսն ահազանգում է

Լուրեր

14.08.2026 | 11:21
Էդուարդ Սպերցյանը՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
14.08.2026 | 11:14
Նոր հարձակում Wildberries-ի վրա․ ուկրաինական ԱԹՍ-ների բեկորները վնասել են ընկերության պահեստի պատը։
14.08.2026 | 11:08
ՆԳՆ ենթակա ծառայությունների կատարած աշխատանքն ու արձանագրված արդյունքները. ՈՒՂԻՂ
14.08.2026 | 11:06
Որտեղ թերացել ենք, ավելի շատ իմ պատճառով է եղել․ Գրիգորյանը հրաժեշտ է տալիս ԱԽ քարտուղարի պաշտոնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 11:00
Կաթնամթերք արտադրող 5 ընկերություն տուգանվել է շուրջ 16.5 մլն դրամով
14.08.2026 | 10:50
Էմին Օհանյանը պահպանում է առաջատարի դիրքը շախմատի Մ-20 ԵԱ-ում
14.08.2026 | 10:46
Ռուսական հարվածից Սումիի մարզում մայր ու երեխա են զոհվել․ Կրամատորսկի վրա ութ ավիառումբ է նետվել
14.08.2026 | 10:38
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
14.08.2026 | 10:25
Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերը
14.08.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
14.08.2026 | 09:49
Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը հանդիպել է Այդարբեկ Սապարովի հետ
14.08.2026 | 09:35
Ուղեբեռը վաճառել են, կրիպտոակտիվ գնել. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 09:30
Անհավանական «քամբեք»՝ Ռուսաստանի գավաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 00:40
Մարտուն Գրիգորյանը երկու ամսով կալանավորվել է
Բոլորը

Երևանի պետական համալսարանի դասախոս Յուլյա Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պնդելով, որ համալսարանում դասախոսների նկատմամբ փորձում են ճնշումներ գործադրել:

«Այսօր ԵՊՀ-ի պրոռեկտորը հրաման արձակեց, որով արգելում է ԵՊՀ-ի դասախոսներին հրապարակավ արտահայտվել բանակին և տարեկետման վերաբերող հարցերի շուրջ: Անկախ նրանից, թե որն է իմ անձնական կարծիքը այդ հարցերում, ես համարում եմ, որ դա մեր ու, մասնավորապես, իմ մարդկային ու սահմանադրական իրավունքների խախտումն է: Ո՛չ պրոռեկտորը, ո՛չ ռեկտորը, ո՛չ էլ հանրապետության նախագահը որևէ իրավունք չունեն նման հրամաններ տալու: Հավելեմ նաև, որ ակտիվ ուսանողներին սպառնացել են ձերբակալմամբ: Այսպիսով իր լուման մտցնելով ստալինյան բռնաճնշումների 80-ամյակը «տոնելու» գործում»,- գրել է դասախոսը, ապա երկու հետգրություն ավելացրել.

«P.S. Ինձ խնդրեցին ուղղել, որ դա պրոռեկտորի հրաման չէր, այլ ներքին կարգադրություն, կամ անգամ խնդրանք: Ինչը իրականում շատ բան չի փոխում ու ցույց է տալիս, թե որքանով է համալսարանը իրականում ճնշված քաղաքական իշխանությունների կողմից:

P.P.S. Ինչպես հասկացա, համալսարանում արդեն անհանգստացած են այդ պոստով: Ես նրանց հասկանում եմ, բայց նաև խնդրում եմ հասկանալ ինձ: Եթե այսօր «ներքին խնդրանքներին», փակ դռներին չարձագանքենք, վաղը կսկսվեն աշխատանքից ազատումներ, ձերբակալումներ և այլն: Ես անհանգստացած եմ իմ և իմ կոլեգաների վաղվա օրվա մասին, մեր դասախոսական, գիտական և քաղաքացիական ճակատագրի մասին»:

 

Նշենք, որ Factor.am-ը փորձեց կապ հասատատել Յուլյա Անտոնյանի հետ, սակայն չհաջողվեց: