Լիբանանում կորոնավիրուսից 3-րդ հայն է մահացել
Քաղաքականություն
15.04.2020 | 23:49Բեյրութում՝ Լիբանանի կառավարական հիվանդանոցում մահացել է Արտավազդ Պողոսյանը, որի մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել: Այս մասին գրում է Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի ճգնաժամային կենտրոնը ցավակցություն է հայտնել Պողոսյանի մահվան կապակցությամբ:
Նշվում է, որ Արտավազդ Պողոսյանը կորոնավիրուսի ախտորոշմամբ կյանքից հեռացած երրորդ լիբանանահայն է: