Նոր Զելանդիայի գործադիրն ու Ճապոնիայի օրենսդիրները 20%-ով կրճատում են իրենց աշխատավարձերը՝ կորոնավիրուսը հաղթահարելու համար․ The Guardian, Japantimes

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Նոր Զելանդիայի վարչապետը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ 6 ամիս շարունակ 20%-ով կկրճատվեն իր, նախարարների և պետական ծառայության մարմինների ղեկավարների աշխատավարձերը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Ջասինդա Արդերը կարևոր է համարել կառավարության ամենաբարձր վարձատրվող անդամների կողմից միասնական վերաբերմունքի ցուցաբերումն առաջնագծում գտնվող աշխատողներին, ինչպես նաև նրանց, ովքեր կորցրել են իրենց ապրուստի միջոցները։ Արդյունքում՝ Նոր Զելանդիայի վարչապետի աշխատավարձը կկրճատվի 47․104 նոր զելանդական դոլարով, ինչը համարժեք է 28․237 ամերիկյան դոլարի:

Նախարարներից յուրաքանչյուրինը՝ 26․900 նոր զելանդական դոլարով, այսինքն՝ շուրջ 16 հազար ԱՄՆ դոլարով։ Իսկ փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսի աշխատավարձը կկրճատվի 33․473 նոր զելանդական դոլարով, ինչը կազմում է մոտ 20 հազար ամերիկյան դոլար:

«Հիմա մարդկանց խմբերի միջև եղած անջրպետը վերացնելու ժամանակն է։ Ես պատասխանատու եմ գործադիրի համար և սա այն է, ինչ մենք կարող ենք անել։ Սրանով մենք միասնականություն ենք ցուցաբերում այն ժամանակ, երբ Նոր Զելանդիան կարիքի մեջ է»,- ասել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը։

Նա նաև հայտարարել է, որ աշխատավարձերի կրճատումը չի ազդի կառավարության ընդհանուր հարկաբյուջետային դիրքի վրա։

Japan Times—ի փոխանցմամբ՝ նույնչափ՝ 20%-ով էլ կկրճատվի Ճապոնիայի օրենսդիրների աշխատավարձը։ Ի տարբերություն Նոր Զելանդիայի, այստեղ աշխատավարձերի կրճատումը մեկ տարով է սահմանվել։

Համաձայնությունը ձեռք է բերվել Ճապոնիայի իշխող կուսակցության և ընդդիմության ներկայացուցիչների միջև։ Ամենայն հավանականությամբ, նրանք կուժեղացնեն ջանքերը ՝ Օրենսդիրների աշխատավարձերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու համար, որպեսզի աշխատավարձերի կրճատումը հնարավոր լինի արդեն հաջորդ ամսվա սկզբից:

Հավելենք, որ Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակման 1․386 և մահվան 9 դեպք է գրանցվել։ Ճապոնիայում կորնավիրուսով վարակվածները 8100-ն են, իսկ մահվան ելքերը՝ 146։

Նելլի Մելքոնյան