«Ներողություն ենք խնդրում ստեղծված անհարմարության համար. այստեղ կառուցվում է Կատալոնիայի Հանրապետությունը». կատալոնացիները փակել են երկրի ճանապարհներն ու համընդհանուր գործադուլ հայտարարել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել. գործադուլի մասնակիցները փակել են մոտ 50 ավտոճանապարհ (այդ թվում և դեպի Բարսելոնա տանող ու Կատալոնիան Ֆրանսիային կապող ճանապարհները) և երկաթուղային հաղորդակցության ուղիները՝ այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը Կատալոնիայի նախկին ղեկավարին և նրա վարչակազմի պաշտոնյաներին ձերբակալելու Մադրիդի որոշման դեմ. փոխանցում է fakty.ua-ն:

Փակված փողոցներից մեկում անվադողեր են այրել, մյուսում՝ ցուցապաստառ կախել՝ «Ներողություն ենք խնդրում ստեղծված անհարմարության համար. այստեղ Կատալոնիայի Հնարապետությունն է կառուցվում» գրությամբ:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեից հետո Իսպանիայի իշխանությունները ցրեցին նախկին վարչակազմն ու խորհրդարանը ու  ինքնավար մարզում ուղիղ կառավարում մտցրեցին: Իսկ Իսպանիայի գերագույն դատարանը Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և նրա վարչակազմի պաշտոնյաներին ձերբակալելու միջազգային սանկցիա հայտարարեցին: Մադրիդը նրանց ձերբակալելու պահանջով դիմեց Բելգիայի իշխանություններին, որտեղ հիմա գտնվում են կատալոնացի քաղաքական գործիչները:

Նշենք, որ Բելգիական դատարանը Կառլես Պուչդեմոնի արտահանձնման հարցը քննարկելու է նոյեմբերի 17-ին: