Փաշինյանի խոստացած կոշտ հակահարվածը չուշացավ․ բռնության քարոզիչները կազատազրկվեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2024 | 16:43
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
27.04.2024 | 16:26
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինի
27.04.2024 | 15:55
Շիրակի մարզի համայնքների բնակիչների ապրուստի կարևոր միջոց շարունակում է մնալ անասնապահությունը․ մարզում համաժողով է անցկացվել
27.04.2024 | 15:49
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
27.04.2024 | 15:35
Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո Իջևանի ԲԿ են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ
27.04.2024 | 15:30
Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով
27.04.2024 | 15:07
Ամեն գիշեր Երևանի փողոցների մաքրման աշխատանքներ են իրականացվում․ քաղաքապետարան
27.04.2024 | 14:46
Էմմա Պողոսովան չի կարողացել նվաճել Փարիզ-2024-ի ուղեգիր
27.04.2024 | 14:23
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
27.04.2024 | 14:05
Մենք կանգնած ենք հայրենիք և պետություն հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 13:50
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. Երևանում շանսոնյեին նվիրված ցուցահանդես բացվեց
27.04.2024 | 13:46
Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 13:45
Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն ԵԱ-ի եզրափակիչում
27.04.2024 | 13:39
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 13:31
Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Բոլորը

Հրապարակային խոսք արտահայտելիս հետայսու կարիք կլինի երկար մտածել՝ արդյոք ձեր բառերում կա՞ն բռնության կոչեր։ Ազգային ժողովն այսօր ընդունեց բռնության հրապարակային կոչն ու քարոզը քրեականացնող նախագիծը։ Քրեական պատասխանատվություն է սպասվում նրանց, ովքեր անձի նկատմամբ սեռով, ռասսայով, լեզվով, կրոնով, մաշկի գույնով, գույքային վիճակով, ծննդով, հաշմանդամությամբ, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կհնչեցնեն, այն կարդարացնեն և կքարոզեն։ Պետությունը պարտավոր է քաղաքացուն պաշտպանել բռնությունից, և օրենքի ընդունումը պաշտպանության մեխանիզմ է տալիս, ասում է «Իմ քայլ»-ական պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Նա չի սպասում, որ օրենքի ընդունումով բռնության մշակույթն անմիջապես արմատախիլ կարվի, բայց սա քայլ է փոխելու մարդկանց վարքագիծը։

«Վերջին 10-15 տարիների ընթացքում, երբ մեր հեռուստաընկերությունները սկսեցին սերիալներ նկարահանել, բռնության մշակույթը արդարացնելը, քարոզելը շատ ավելի ամրապնդեց բռնության մշակույթը մեր հասարակության մեջ։ Երբ բռնության կոչեր են հնչում, դրանք արդարացվում են, հնարավոր է դառնում վենդետաների մշակույթը, ինչն անընդունելի է։ Այս դեպքում պետությունը պետք է պատժի կոչ անողին, և ո՛չ այն անձը, ում նկատմամբ այդ կոչը արվում է»,- ասաց իշխանական պատգամավորը։

Բռնության կոչերի քրեականացման հարցը դեռ անցյալ տարի էր կառավարության օրակարգում։ Նախկին կոռուպցիոն համակարգի հետ կապ ունեցող որոշ շրջանակներ որոշել են Հայաստանում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ, հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքն այն է, որ իրենք պատրաստ են բռնությամբ քաղաքական հարցեր լուծել։ Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված՝ հաջորդ անգամ բերանը բացելուց առաջ պետք է տասը անգամ մտածեն։ Էդ հակահարվածը պետք է չլինի թավշյա, պետք է լինի երկաթյա»։

Երկաթյա հակահարվածի հիմքը կառավարության մշակած ու ԱԺ-ի ընդունած այս օրենքն է։ Հայաստանի հասարակությանն անհրաժեշտ էր բռնության կոչերն ու քարոզը քրեականացնող օրենք, նշում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Մանրամասնում է՝ գործող քրեական օերնսգիրքը թերի էր՝ կարգավորում էր նեղ շրջանակ այն դեպքում, երբ, ըստ նրա, բռնության կոչերի արդարացման փորձ արդեն ունեցել ենք․ «Ողջունելի է այս օրինագիծը, որը կոչված է լրացնելու առկա թերությունները։ Իհարկե, սա վերջնական լուծում չէ։ Հիշենք 2016 թվականի հուլիս ամիսը՝ «Սասնա ծռերի» կոչերը, հիշե՛ք, թե այդ կոչերն ինչպես էին առանց խմբագրման արտատպվում բառացի լրատվամիջոցների կողմից։ Այդ կոչերը չէր կարելի անել, և այդ կոչերը չէր կարելի արձակել՝ կոտրել ոստիկանի գլուխը, զուտ միայն նրա համար, որ նա ոստիկան է։ Եթե ունենք նման դառը փորձ, ուրեմն իսկապես օրենքի կարիք ունենք»։

Արա Ղազարյանը հեղափոխությունից հետո այս հոդվածին համընկնող բռնության կոչեր չի նկատել։ Կարծում է՝ օրենքը հաճախ պիտի չկիրառվի, այլ նեղ՝ սահմանափակ դեպքերում, կլինի կործանարար, եթե օրենքը գործի դրվի քաղաքական թրոլինգի նկատմամբ: «Մեծավմասամբ մենք գործ ունենք քաղաքական թրոլինգի կամ սովորական վիրավորանք-զրպարտության հետ։ Այս հոդվածը կոչված է շատ զգույշ ու նեղ կիրառել, այնպես չէ, որ շատ տարածված է այդ երևույթը։ Դեռ ռիսկը կա, մեր իրավակիրառները լավ չեն պատկերացնում ինչ է նշանակում ատելության հիմքով հանցագործություն։ Պետք է շատ զգույշ լինել, ամեն մի բռնության կոչ չէ, որ արվում է ատելության շարժառիթով, ուղղակի մարդիկ հիմարություն են դուրս տալիս առանց հասկանալու։ Պետք է տարանջատել՝ ամեն մի կոչ չէ, որ այս հոդվածի տակ ընկնում է»,- կարծում է միջազգային իրավունքի մասնագետը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ևս դրական է գնահատում բռնության կոչերը քրեականացնող օրենքի ընդունումը, այդուհանդերձ, նա ևս որոշակի մտահոգություն ունի՝ օրենքը լավն է, եթե չի կիրառվելու ընտրողաբար․ «Հատկապես քաղաքական ընդդիմադիրների, հզորներին ոչ հաճո գործիչների նկատմամբ չկիրառվի, լռեցնելու նպատակով չկիրառվի, պետք է ծառայի բուն նպատակին՝ դա բռնության կոչերը, թշնամական գրառումների թիվը քչացնելն է, այդպիսիք պետք է չլինեն, կարծում եմ։ Մտահոգություն ունեմ ընդամենը, որ քաղաքական բանավեճը չդիտարկվի որպես բռնության կոչ, քաղաքական հակառակորդներին լռեցնելը չլինի թիրախը»։

Բռնության կոչերը որոշ խմբերի նկատմամբ համատարած են, ինչը խիստ անհրաժեշտ էր դարձնում քրեականացնող օրենքի գոյությունը, որը պիտի պաշտպանի խոցելի խմբերին, նշում է «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի» ղեկավար Հովհաննես Մադոյանը։ Սակայն իրավապաշտպանը կասկածներ ունի, թե այս օրենքն իրականում կպաշտպանի բռնության կոչերի ամենաշատը հանդիպող խմբերին:

«Բռնության քարոզը մեր հասարակության մեջ տարածված է, ընդ որում՝ ոչ միայն քաղաքացիների կողմից, այլ նաև խմբավորումների, նույնիսկ գրանցված ՀԿ-ներ կան, որոշ քաղաքական գործիչներ, որ անում են նման արտահայտություններ։ Կլինեն խմբեր, որոնց միևնույնն է, այդ օրենքը չի պաշտպանի, այսինքն՝ իրավապաշտպանների նկատմամբ են ատելության խոսքի ու բռնության կոչեր շատ հաճախ հանդիպում, սեռական, ազգային փոքրամասնությունների, դեպքում են հանդիպում։ Մտահոգությունս այն է, որ նրանց դա չի պաշտպանի, ինքը կպաշտպանի որոշ քաղաքական գործիչների, ինձ թվում է՝ էդ օրենքը հենց դրա համար էլ ընդունվել է»,- ասաց Մադոյանը։

Բռնության կոչերը քրեականացնող օրենքը պաշտոնատար անձանց նկատմամբ ավելի խիստ է, կարող են զրկվել պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Իսկ շարքային քաղաքացիների համար սահմանվում է 50-150 հազար դրամի տուգանք, 2 ամիս կալանք կամ 1 տարվա ազատազրկում։

Ռոբերտ Անանյան