Շատ քաղաքացիների ֆինանսական միջոցները արգելափակված են․ Արման Աբովյանն առաջարկում է որոշ խմբի համար արգելանքը հանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
15.04.2020 | 18:17Շատ քաղաքացիների ֆինանսական միջոցների վրա ԴԱՀԿ-ի կողմից արգելանք է դրված։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ առաջարկելով որոշ մասի համար արգելանքը հանել:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշեց, որ Կառավարության որոշման մեջ մասամբ անդրադարձ կա այս խնդրին:
«Ճանապարհային ոստիկանության և, այսպես կոչված, կարմիր գծերի ակտերով հարուցված վարչական վարույթների դեպքում արգելանք չի դրվելու արտակարգ դրության ամբողջ ժամանակահատվածում»,- մասնավորապես նշեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում: