Անձամբ ես խնդիր եմ ունեցել տոն օրերին աշխատանքի չներկայանալու հետ կապված․ Բաքոյանը՝ Պետրոսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 23:30
Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող շախմատիստների ԱԱ-ի առաջատարների թվում է
11.06.2026 | 23:19
ԱԱ-2026-ի առաջին գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 23:16
Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
11.06.2026 | 22:59
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 ընտրատեղամասի արդյունքները. ՔՊ-ն այնտեղ 630 քվե էր ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 222
11.06.2026 | 22:48
Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման
11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
11.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.06.2026 | 21:30
Պուտինը պարտվել է այս ընտրություններում, ինչը շոկ է եղել․ լեգիտիմությունը չեն կարող կասկածի տակ դնել․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 21:18
Թուրքիան Ֆրանսիայի և Կիպրոսի միջև զորքերի տեղակայման գործարքն անօրինական է անվանել
11.06.2026 | 21:05
ԿԸՀ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
11.06.2026 | 20:50
ԵՄ-ն կբացի միության անդամակցության առաջին կլաստերը Ուկրաինայի և Մոլդովայի հետ
Բոլորը

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար ոչ ավելի, քան տարեկան 4 օր չվճարվող արձակուրդ տրամադրել։ Այս մասին խորհրդարանում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ ներկայացնելով օրինագիծը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ պետական և մասնավոր սեկտորներում աշխատած լինելով՝ չի հիշում, որ ազգությամբ եզդի աշխատակիցը դիմած լինի՝ ազգային տոնական օրերի կապակցությամբ տվյալ օրը աշխատանքի չներկայանալու համար և մերժվի։

«Նախագծի նպատակն ինքնին հասկանալի է, բայց եթե նախկինում մեր եզդի եղբայրները այդ օրը կարողանում էին վճարովի արձակուրդի գնալ և օգտվել տոներին մասնակցելու հնարավորությունից, այս նախագծով ստացվում է, որ իրենք զրկվելու են աշխատավարձից»,- ասաց Պետրոսյանը։

Ռուստամ Բաքոյանն արձագանքեց. «Անձամբ ինձ հետ պատահել է նման խնդիր պետական համակարգում աշխատելիս, դա եղել է փոխթաղապետի մակարդակով: Իսկ հայերի եղբայրական վերաբերմունքը եզդի ժողովրդին հասկանալի և ակնհայտ է։ Բայց երբ մենք օրենքով կարգավորում ենք տալիս, ազգային և կրոնական փոքրամասնություններին հնարավորություն է տրվում իրենց ազգային, կրոնական տոներին կամ հիշատակի օրերին մասնակցելու»:

Մանրամասները՝ տեսանյութում։