Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

Լուրեր

06.07.2026 | 20:00
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
06.07.2026 | 19:48
Նեթանյահուն կոչ է արել ԱՄՆ-ին՝ F-35 կործանիչներ չվաճառել Թուրքիային
06.07.2026 | 19:27
«Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հակասահմանադրական են». «Անկախ դիտորդ»
06.07.2026 | 19:10
«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում մեծ կամ միջին հզորության ատոմակայան կառուցել․ Լիխաչով
06.07.2026 | 19:00
Թոշակ՝ 67 տարեկանից, 11 մլն դոլար ՔՊ-ին՝ ԵՏՄ-ից․ կեղծ պատմություն՝ իրար հետ կապ չունեցող պնդումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 18:43
ՀՀ էկոնոմիկայի և ՌԴ առևտրի նախարարները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
06.07.2026 | 18:20
Արարատի մարզում գտնվող՝ 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին
06.07.2026 | 18:05
Ուկրաինան առաջին անգամ հարվածել է սահմանից 2,500 կմ հեռավորությամբ գտնվող Օմսկի նավթավերամշակման գործարանին․ այն ՌԴ-ում ամենամեծն է
06.07.2026 | 17:56
«Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը», «Լավ առիթ է ժամացույցները ճշգրտելու համար»․ Միշուստինն ու Փաշինյանը հանդիպել են
06.07.2026 | 17:51
Բաքվում ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ բողոքի նոտա է հանձնվել
06.07.2026 | 17:42
Եկատերինբուրգում Փաշինյանի ու Միշուստինի բանակցությունները տևել են 1,5 ժամ
06.07.2026 | 17:33
Նախորդ շաբաթ գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. ՆԳՆ փրկարար ծառայություն
06.07.2026 | 17:18
Սերժ Սարգսյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 մլն դրամի գույք և դրամական միջոցներ․ Դատախազություն
06.07.2026 | 17:05
Ի հայտ են եկել խնդրահարույց հարցեր, հուսով եմ՝ կքննարկենք և կլուծենք․ Փաշինյանը՝ Միշուստինին
06.07.2026 | 16:58
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի դեսպան
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

«Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ պրն․ Արայիկ Հարությունյանին

Հարգելի’ պարոն Հարությունյան,

Ընդունեք իմ ջերմագույն շնորհավորանքները Արցախում տեղի ունեցած մրցակցային ընտրությունների արդյունքում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Մեր հայրենիքի ու մեր ժողովրդի համար մեծ հնարավորություններով և միաժամանակ ամենատարբեր մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ստանձնելով Արցախի ղեկավարի պաշտոնը՝ Դուք ստանձնում եք Արցախի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, արմատական ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման առաքելությունը, ինչպես նաև մեր երկու հանրապետություններում այդ գործընթացների ներդաշնակության և համաչափության ապահովման պատասխանատվությունը։ Համատեղ ջանքերի միջոցով մենք պիտի ապահովենք արցախահայերի ազատ ինքնորոշման անսակարկելի իրավունքի պաշտպանությունը։

Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը պիտի շարունակեն համատեղ գործուն քայլեր ձեռնարկել մեր միասնական անվտանգային համակարգի ամրապնդման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ։

Հարգելի պարոն Հարությունյան, Ձեզ մեծ ուժ, տոկունություն, իմաստություն և լայնախոհություն եմ մաղթում Ձեր նոր, անչափելի պատասխանատու գործում՝ ի փառքս Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և հանուն մեր համահայկական իղձերի կատարման։

Ձեր այս առաքելության մեջ Ձեզ մշտապես սատարելու պատրաստակամությամբ՝ Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ»: