Էդգար Ստեփանյան. Այս մեդալից հետո հասկացա, որ նորից կարող եմ հաջողությունների հասնել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլի սկրեչ մրցաձեւում նվաճած արծաթե մեդալը հեծանվորդ Էդգար Ստեփանյանի համար առաջինն էր մեծահասակների մրցաշարում:  Եզրագիծը հատելուց հետո Էդգարը հուզված էր, բայց եւ հպարտ՝ իրենից հետ էր թողել օլիմպիական խաղերի մեդալակիրներին, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին.

«Բառերով չեմ կարող նկարարագրել՝ ինչ զգացի, երբ եզրագիծը հատելուց հետո տեսա մարզչիս ուրախությունը: Զգացված եմ, որ շատ հայեր եկել էին ինձ երկրպագելու:  Հասկանում եմ, որ կարողացա արդարացնել մարզչիս ու երկրպագուների սպասելիքները: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց առաջ ացնել աշխարհի ուժեղագույն մարզիկներից: Այս մեդալը թիմային աշխատանքի արդյունք է: Շնորհակալ եմ մարզչիս՝ Արմեն Գյոզալյանին: Նա իմ կողքին է ամեն պահ, օգնում է ինձ ցանկացած հարցում թե´ սպորտում, թե´ սպորտից դուրս: Ես էլ փորձում եմ նրան շնորհակալությունս ասել իմ հաջողություններով:

Մեծահասակների խումբ անցումը միանգամայն այլ է, այստեղ պայքարը շատ մեծ է: Այս մրցումից հետո հասկանում եմ, որ կարող եմ նորից հաջողությունների հասնել: Պետք է պայքարեմ, շարունակեմ առաջ շարժվել»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Էդգար Ստեփանյանը:

Հայ հեծանվորդի գլխավոր նպատակն է մասնակցել 2018թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը, ապա նվաճել Տոկիո-2020-ի ուղեգիր: Աշխարհի առաջնությունում հանդես գալու իրավունք ստանալու են 24 լավագույնները.

«Գավաթի խաղարկությունում կարեւոր միավորներ վաստակեցի, որի արդյունքում վարկանիշային աղյուսակում դիրքս զգալիորեն կբարելավրեմ: Այս պահի դրությամբ վարկանիշային աղյուսակում 23-րդն եմ: Բայց դեռ ժամանակ ունեմ ավելի շատ միավորներ վաստակելու: Առաջիկայում պատրաստում եմ մասնակցել եւս մեկ մրցաշարի, որը ԱԱ-ի միավորներ է տալիս:

Հավատում եմ ուժերիս: Ցանկացած մրցման պետք է պատրաստվել լրջորեն: Եթե մի պահ թերագնահատես քեզ կամ չպահպանես մարզիկի օրակարգը՝ ճիշտ քնելը, սնվելը, ապա հաջողության հասնել չես կարող»,- նշեց հեծանվորդը: