Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի իր գործընկերոջ հետ

Լուրեր

30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ:

«Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում գործադրվող քայլերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի կառավարության անունից իր ցավակցությունը հայտնեց Արանչա Գոնսալես Լայային՝ համավարակի արդյունքում գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց Իսպանիայի ժողովրդին՝ կորոնավիրուսի շուտափույթ հաղթահարման գործում:

Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունը հայտնեց Իսպանիայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և համավարակով պայմանավորված վերջիններիս առջև ծառացած խնդիրների հասցեագրման համար:

Երկուստեք կարևորվեց նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում միջազգային համագործակցությունը՝ այդ թվում ԵՄ ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով:

Երկկողմ օրակարգի համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունն ամրապնդելու և առավել զարգացնելու հայ-իսպանական համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- ասված է հաղորդագրությունում: