Օրավարձով չգրանցված աշխատողների, սև ցուցակում գտնվող ՓՄՁ-ների խնդիրները լուծվելո՞ւ են․ Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 15:17
ԱՄՆ-ն ու Իրանը Դոհայում անուղղակի բանակցություններ են վարում ավելի ցածր մակարդակով․CNN
01.07.2026 | 15:10
Երկու թեկնածու՝ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար // ՍԴ-ն այսօր խորհրդակցական սենյակ կգնա․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 15:05
ՔՊ քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորվել է պետական բյուջեից. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 15:00
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
01.07.2026 | 14:51
Վան է այցելել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը
01.07.2026 | 14:44
Ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. փոխարտգործնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:35
«Խնդրում ենք ընդունել Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան որոշում». կոչ՝ ՍԴ անդամներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:28
Հայաստանում գազի գինը բնակիչների համար կմնա անփոփոխ
01.07.2026 | 14:26
Երևանի փողոցներում կտեսնեք ինձ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:18
«Եթե Փաշինյանի խոսքը և վարքագիծը համարվում է իրավաչափ, ապա մի դժգոհեք Վարդան Ղուկասյանի բառապաշարից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:10
Ուկրաինան ԵՄ խաղաղության հիմնադրամից ռազմական օգնության համար 6,6 մլրդ եվրո է խնդրում. Reuters
01.07.2026 | 14:02
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 14:02
Քանի՞ խախտում պետք է արձանագրվեր, որ ասեիք՝ ազդեցություն է ունեցել արդյունքների վրա. Դրմեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 13:54
ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 13:47
Արթուր Հովհաննիսյանն ու Արուսյակ Մանավազյանն առաջադրվել են ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հարց ուղղեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին. «Առաջնային հարվածի տակ գտնվող թիրախային խմբում են նաև չգրանցված օրավարձով աշխատողները: Չեմ ուզում էմոցիոնալ բաներ ասել, բացել իմ հեռախոսը, ձեր հեռախոսը, հազարավոր մարդիկ չգրանցված աշխատողներ են, լուծում ստանալո՞ւ է նրանց խնդիրը: Սև ցուցակում հայտնված ՓՄՁ-ների խնդիրն ի՞նչ կերպ է լուծվելու, աջակցության որևէ ծրագիր նախատեսվելո՞ւ է նրանց համար»:

Ի պատասխան՝ Ավինյանը նշեց, որ գրանցված աշխատողներից բացի՝ սոցիալական թիրախային խմբերը ևս ստանալու են աջակցություն, երեխաներին աջակցություն է տրվում. «11-րդ միջոցառմամբ, որը Կառավարությունն այսօր է ընդունել, 50% տոկոսի չափով փոխհատուցելու ենք մինչև 10.000 դրամ գազի սպառման ծավալներ ունեցող անձանց ծախսը և մինչև 5.000 դրամ էլեկտրաէներգիայի ծախսը, մոտ 220 հազար բաժանորդի ծախս է»:

Ավինյանն ասաց, որ հիմա փաստացի օգտվում են այն տնտեսվարողները, որոնք պատշաճ իրենց աշխատողներին գրանցել են ու բարեխիղճ են եղել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հատուկ նիստում քննարկում է արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու վերաբերյալ «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու» մասին նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։