Հայաստանի զարգացման երաշխիքը ազատ և ընտրության հնարավորություն ունեցող քաղաքացին է. «Հանուն գիտության զարգացման 2004» նախաձեռնող խմբի հայտարարությունը

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

«Հանուն գիտության զարգացման 2004» նախաձեռնող խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որով սատարում են տարկետման ինստիտուտի վերացման դեմ բողոքող ուսանողներին։  Հայտարարությունը՝ ստորև. 

ՀՀ Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որն ակնհայտորեն հակասում է կրթության շարունակականության և անընդհատության սահմանադրական սկզբունքին և որի ընդունման դեպքում գիտական ներուժ ունեցող բազմաթիվ երիտասարդներ զորակոչվելու են զինվորական ծառայության։

Պաշտպանության նախարարության այս նախաձեռնությունը ոչ միայն չի լուծելու իշխանությունների բազմամյա ձախողումների, համակարգային ու արդարացի լուծումներ գտնելու անկարողության հետևանքով կուտակված խնդիրները, այլև խորացնելու ու բարդացնելու է դրանք, ստեղծելու է նոր կոռուպցիոն ռիսկեր առողջապահության և պաշտպանության ոլորտներում, ահագնացնելու է առանց այդ էլ սարսափելի ծավալների հասած արտագաղթը։ Ավելին՝ անդառնալի հարված հասցնելով գիտական մտքին և նորարարությանը, այն խիստ կասկածի տակ է դնելու ողջամիտ ապագայում արդիական տնտեսություն, կրթական, առողջապահական, պաշտպանական համակարգեր ունենալու հնարավորությունն ու հեռանկարը։

Հայաստանի զարգացման կարևորագույն արժեքն ու երաշխիքը ազատ, ստեղծագործ և ընտրության հնարավորություն ունեցող քաղաքացին է և այդ արժեքի ոչ ռացիոնալ, միակողմանի, անհեռատես և կարճաժամկետ արդյունքների ակնկալիքով վատնելը երկարաժամկետ առումով անխուսափելիորեն երկրի համար նոր ու անդառնալի կորուստների է բերելու։

2004թ-ին կառավարության կողմից համանման փորձը կանխվել էր ուսանողների ու երիտասարդ գիտնականների «Հանուն գիտության զարգացման» շարժման և լայն հանրային բացասական արձագանքի շնորհիվ։ Ընդունելով շարժման մասնակիցների փաստարկների իրավացիությունը՝ օրվա իշխանություններն օրինագիծը հանել էին շրջանառությունից։

Այժմ գործող իշխանությունները կրկին փորձում են բարձրաձայնվող խնդիրները լուծել կրթության և գիտության հաշվին, ընդ որում այս անգամ փաթեթավորելով այդ փորձը «ազգ-բանակ» անվանմամբ վտանգավոր և մտահոգիչ միլիտարիստական հայեցակարգով։ Եվ այժմ, ինչպես և 2004-ին, այս փորձը ցասում է առաջացրել ուսանողների շրջանում, ինչի արդյունքում նրանք նախաձեռնել են մի նոր Հանուն գիտության զարգացման շարժում։

Ելնելով վերոգրյալից՝ 2004թ․ ուսանողական շարժման և «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամներս

– մեր աջակցությունն ենք հայտնում նույն անվանմամբ հանդես եկող նոր ուսանողական շարժմանը,

– պահանջում ենք կասեցնել կրթության անընդհատությամբ պայմանավորված և ուսումնառության նպատակով հատկացվող տարկետման ինստիտուտի վերացումը,

– կոչ ենք անում իշխանություններին լրջորեն զբաղվել համակարգային բարեփոխումներով, որոնք միտված կլինեն կրթության, գիտության, առողջապահության, պաշտպանության և մյուս ոլորտներում առկա իրական խնդիրների հաղթահարմանը և ռազմավարական զարգացմանը։
Հանուն գիտության զարգացման 2004

Արսեն Խառատյան
Արեն Մանուկյան
Արարատ Միրզոյան
Նարեկ Զեյնալյան
Արտյոմ Ղազարյան
Հովհաննես Հովհաննիսյան
Ռուբեն Սիմոնյան
Միքայել Հովհաննիսյան
Ռուբեն Աղաբաբյան