Երկու ծրագրով 10,5 միլիարդ դրամի վարկ է տրվել. ԿԲ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը վերաբերում է հիմնականում ՓՄՁ-ներին: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Կառավարության արտահերթ նիստին տեղեկացրեց, որ այստեղ ունենք բավարարված 205 վարկ՝ 8 մլրդ 851 մլն դրամի չափով:

«Այս վարկերը բավականին հարթ ձևով բաշխված են ամբողջ հանրապետությունով, և ունենք գործունեության ոլորտներով էլ լավ բաշխվածություն՝ հյուրանոցային բիզնես, ռեստորանային բիզնես, գյուղվերամշակում, առևտուր, առողջապահություն: Ունենք արդեն մերժված հայտեր, որոնց հիմնական պատճառներն անհամապատասխանությունն է ներկայացված պահանջներին: Ասենք՝ ունեն ժամկետանց հարկային պարտավորություններ, ժամկետանց վարկային պարտավորություններ: Հայտերի քանակն էլ բավական մեծ է՝ ունենք 691 հայտ՝ մոտ 39 մլրդ դրամի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հակաճգնաժամային երկրորդ միջոցառմանը, ԿԲ նախագահն ասաց. «Երկրորդ միջոցառումը վերաբերում է հիմնականում գյուղատնտեսությանը: Այստեղ բավարարված վարկերի թիվը 536 է, որից 417-ը միկրովարկերն են՝ տրված գյուղացիական տնտեսություններին: Այստեղ վարկերի արժեքը 1 մլրդ 606 մլն դրամ է: Ամբողջությամբ երկու ծրագիրը միասին՝ 10 մլրդ 458 մլն դրամ է»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ նկատեց, որ երբ ընդունում էին առաջին միջոցառումը, կային հոռետեսական կանխատեսումներ, որ ոչ մեկն էլ չի դիմի, իրենց նման աջակցություն պետք չի, բայց վիճակագրությունն այլ բան ցույց տվեց. «Ես համոզված եմ, որ առաջիկա օրերին թե գյուղվարկերի մասով, թե բիզնեսին աջակցության մասով ավելի ակտիվ ցուցանիշներ կունենանք»:

Մանրամասները՝ տեսանյութում: