Ադրբեջանում կորոնավիրուսի ևս 40 նոր դեպք է հայտնաբերվել. Ինտերֆաքս
Քաղաքականություն
12.04.2020 | 21:43Ադրբեջանում նոր կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 40 մարդու մոտ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը:
«Այսօր Ադրբեջանում ևս 40 վարակակիր է հայտնաբերվել: Բոլորը հատուկ ռեժիմի հիվանդանոցում են»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ մեկ օրվա ընթացքում 50 մարդ է ապաքինվել:
Այսպիսով, աղբյուրի տվյալներով, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1.098 է, առողջացած քաղաքացիներինը՝ 250, 11 մահ է արձանագրվել: