Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսի 2186 նոր դեպք է գրանցվել. Gazeta․ru

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Վերջին 1 օրում Ռուսաստանի 52 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 2000 և մահվան 24 դեպք։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով տեղի օպերատիվ շտաբին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը 2186 քաղաքացու մասին է: Ամենամեծ թվով վարակակիրները հայտրնաբերվել են Մոսկվայում․ 1306 մարդ։ 278 վարակակիր հայտնաբերվել է Մերձմոսկովյան շրջանում: Սանկտ Պետերբուրգում գրանցվել է վարակի 69 նոր դեպք, իսկ Մուրմանսկի շրջանում՝ 61:

Վարակվածների թվով հինգերորդ տեղում Նիժնի Նովգորոդն է, որտեղ հայտնաբերվել է 42 դեպք:

Նշվում է, որ կորոնավիրուսից ապաքինված 246 քաղաքացի հիվանդանոցից դուրս է գրվել:

Հավելենք, որ Ռուսաստանում, ընդհանուր թվով, նոր կորոնավիրուսի 15․770 հաստատված դեպք կա։ Մահվան դեպքերը 130-ն են, իսկ բուժվածների թիվը 1291 է։

Նելլի Մելքոնյան