Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի դեմ պայքարին 249 մլն դոլար կուղղի. ամենաաղքատ երկրներին աջակցելը կօգնի կանխել վիրուսի վերադարձը սեփական երկիր. REUTERS

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Մեծ Բրիտանիան 200 միլիոն ֆունտ (249 միլիոն դոլար) կհատկացնի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) և բարեգործական կազմակերպություններին՝ օգնելու դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը խոցելի երկրներում և այդպիսով կանխել վարակի բռնկման երկրորդ ալիքը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայից 130 միլիոն ֆունտ կտրվի ՄԱԿ-ի գործակալություններին, իսկ 65 միլիոն՝ ԱՀԿ-ին: Եվս 50 միլիոն ֆունտ կուղղվի Կարմիր խաչին՝ օգնելու պատերազմից ավերված և դժվար հասանելի տարածքներում ապրողներին:  20 միլիոն ֆունտ էլ կտրամադրվի այլ կազմակերպությունների և բարեգործությունների:

Մեծ Բրիտանիայում կարծում են, որ ամենաաղքատ երկրներին աջակցելը կօգնի կանխել վիրուսի վերադարձն իրենց երկիր:

Հավելենք, որ Մեծ Բրիտանիայում, վերջին տվյալներով, նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 78.991-ի, իսկ մահվան դեպքերինը՝ 9875-ի:

Նելլի Մելքոնյան