Զինկոմիսարն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հարցմանը՝ տեղեկություն է տրամադրել Վիգեն Սարգսյանի զինծառայության մասին. Aravot.am

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

 

ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն այսօր արձագանքել է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցմանը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին և խնդրել իրեն տրամադրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը:

Այս կապակցությամբ Aravot.am-ը պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց, թե արդյոք ստացե՞լ են պատգամավորի հարցումը և ի՞նչ փուլում է դրան արձագանքելու գործընթացը: Ի պատասխան Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ պատգամավորի գրության պատասխանն արդեն իսկ ուղարկվել է հասցեատիրոջը:

Վերջինիս խոսքով՝ պատասխանում ներկայացվել են ոչ միայն զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը, մասնավորապես այն, որ նախարար Սարգսյանը 1993-2000թթ. կրթական տարկետում է ստացել՝ համաձայն այդ պահին գործող օրենսդրության, այլև կից փաստաթղթեր, որոնք ցուցանում են, թե որտեղ է այդ ժամանակ ուսանել նա:

Միաժամանակ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, պատգամավորին ուղղված պատասխանում ներկայացվել է, որ «Զինապարտության մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ տարկետման լրանալուց հետո Վիգեն Սարգսյանը զորակոչվել է մինչև երեք տարի ժամկետով իսկական ծառայության: Պաշտպանության նախարարությունից մեզ փոխանցեցին նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գրության պատասխանի պատճեն, որն էլ ներկայացնում ենք ընթերցողի դատին: