Թմրանյութեր, թե՞ կաշառք․ ԱԱԾ-ն չի մեկնաբանում, թե ինչ կարգավիճակ ունի ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետը

Լուրեր

30.04.2026 | 14:53
Արտահերթ նիստ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում
30.04.2026 | 14:49
ԱՄՆ փոխդեսպանը AmCham-ի ժողովում կարևորել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումն ու ներդրումային աճը
30.04.2026 | 14:38
Հայ թենիսիստները հավաքի են մասնակցում Չեխիայում
30.04.2026 | 14:26
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը «դատապարտված է ձախողման»
30.04.2026 | 14:18
Էլինա Ավանեսյանը չի ներկայացել մրցախաղին
30.04.2026 | 14:10
Մինչև սահմանը չեն հատել, նման բան ասելը լուրջ չէ. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 14:02
Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ մայիսի 9-ի հրադադարի առաջարկին
30.04.2026 | 13:54
Մուստաֆաևի` Ջուջևան այցելելու հարց չի քննարկվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:45
Պերմը երկրորդ օրն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. դպրոցներում և բուհերում դասերը չեղարկվել են
30.04.2026 | 13:36
Գնում ենք, տեսնում ենք Արծվաշենում մզկիթ ա կառուցվել, ասելու ենք՝ պատմամշակութային արժե՞ք ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:29
Իսլամ Մախաչևը սկսել է պատրաստվել հաջորդ մենամարտին
30.04.2026 | 13:27
Երկու փոխվարչապետերի այցերը պատմական են. Փաշինյանը` Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:18
Իսրայելը մի քանի նավ է կալանավորել Գազայի օգնության նավատորմից
30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
Բոլորը

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այցելել են ու Ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցների հետ քննչական գործողություններ էին կատարել Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում։

Անմիջապես դեպքի վայր մեկնած մեր թղթակիցը պարզել էր, որ Ոստիկանության բաժանմունքի պետին ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել։

Երեկվանից պաշտոնական պարզաբանում չկա, թե ինչ գործի շրջանականերում են քննչական գործողություններ կատարվել և ինչ կարգավիճակ ունի բերման ենթարկված Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան։ Երկու վարկած են լրատվամիջոցները շրջանառում․ մեկը կապված է կաշառք վերցնելու դեպքի, մյուսը՝ թմրանյութերի շրջանառության հետ։

Factor.am-ը փորձեց ԱԱԾ-ից մեկնաբանություն ստանալ, թե, ի վերջո, ինչ գործի մասին է խոսքը, մեզ կառույցից հայտնեցին հետևյալը․ «Հարուցվել է քրեական գործ և նախաքննության շահերից ելնելով՝ որևէ տեղկություն չենք կարող փոխանցել»։

ԱԱԾ-ից, սակայն, չբացառեցին, որ հաղորդագրություն կտարածեն։

Լիլիթ Շաբոյան