«Յուքոմ» ընկերության աշխատակիցները մասսայական ազատման դիմումներ են գրում. ՏՄՊՊՀ-ն կասեցրել է «Բիլայնի» հետ միավորման վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը

Լուրեր

07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
07.08.2026 | 11:50
Արինա Սաբալենկան հարդի վրա լավագույն արդյունքն է գրանցել վերջին 10 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:45
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ
Բոլորը

Ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող «Յուքոմ» և «Բիլայն» ընկերությունների միավորումից առաջ աղմկոտ միջադեպ գրանցվեց: Երեկ հայտնի դարձավ, որ «Յուքոմ» ընկերության հիմնադիրներ և բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները հեռացել են ընկերությունից։

«Յուքոմից» ոչ պաշտոնապես փոխանցում են, որ ազատման դիմումներ են գրել ոչ միայն գլխավոր, այլ նաև առանձին ոլորտների տնօրեններ, վարչության և բաժնի պետեր: Խոսքը 350-400 աշխատակցի մասին է: Այս մասին «Յուքոմի» Հյուսիսային պողոտայի մասնաճյուղի աշխատակիցները փոխանցեցին մեզ հետ զրույցում:

Տեղեկությունների համաձայն՝ համատարած ազատման դիմումների պատճառը «Յուքոմ»-«Բիլայն» առաջիկա միավորումն է։

Բանն այն է, որ «Յուքոմի» գլխամասային մասնաճյուղի աշխատակիցների փոխանցմամբ՝ միավորումից հետո «Բիլայնի» գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը, հնարավոր է, նշանակվեր ընդհանուր ընկերության գործադիր տնօրեն, ինչը ներկա տնօրենների սրտով չի եղել:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Յուքոմ»-ի բաժնետերերն են ՊԵԿ նախկին նախագահ, կալանավորված Գագիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, նրանց ազգական Սուրեն Խաչատրյանը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ը, Կարապետյանի քրոջ ամուսինը՝ Սուրիկ Պողոսյանը, ինչպես նաև Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները։

Հայկ Եսայանից թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Իսկ Խաչատրյանների «Գալաքսի» ընկերությունների խմբի մամուլի բաժնից / որի մասն է կազմում նաև «Յուքոմը»/, առայժմ հրաժարվում են մեկնաբանություն տալ՝ խոստանալով առաջիկայում հաղորդագրություն տարածել:

Ուշագրավ է նաև, որ այս սկանդալի ֆոնին ՏՄՊՊՀ-ն կասեցրել է «Բիլայն»-«Յուքոմ» ընկերությունների միավորման գործընթացը: Կառույցի որոշման մեջ նշված է, որ մարտի 19-ին կասեցվում է «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը:

 

Նարեկ Կիրակոսյան