«Ճաճոյի Էդոյի» որդու կինը սպանության պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում. փորձագիտական եզրակացություն

Լուրեր

10.09.2026 | 15:00
ԵԽ-ում ՀՀ-ի հետ կապված քվեարկություն կլինի // Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 14:56
Բարձրաշենի միջնակարգ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են․ Քաղաքաշինության կոմիտե
10.09.2026 | 14:48
Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ
10.09.2026 | 14:39
Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
10.09.2026 | 14:21
40 կրպակ քանդել ենք. ինքնակամ շինություններ են. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 14:12
6 տարեկանից մատնադրոշմ, տվյալների անժամկետ պահպանում․ կառավարությունը սահմանում է անձի կենսաչափական տվյալների մշակման նոր կանոնները
10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
Բոլորը

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։  Ըստ փորձագետների եզրակացության՝ մեղադրյալը դեպքի պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։

Հիշեցնենք, որ Լոռու մարզի բնակիչ ` Տ.Մարտիրոսյանի դին՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել էր 2017 թվականի մայիսի 25-ին՝ կեսգիշերին, իր տան տարածքում։ Նախնական տվյալներով՝ վերջինս կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներն ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցների հետևանքով։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ստացվել է մեղադրյալի նկատմամբ նշանակված համալիր ամբուլատոր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կինն իրեն մեղսագրվող արարքը կատարելու պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։ Միաժամանակ, փորձագետները նշել են, որ նա որևէ հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, հանդիսանում է հոգեպես առողջ անձ և նա կարող էր գիտակցել իր կատարած արարքի վտանգավորությունն ու կարող էր ղեկավարել իր գործողությունները, ուստի մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կկայացվի համապատասխան որոշում, որի մասին կտեղեկացնենք ավելի ուշ։