Երբ Կարեն Կարապետյանը շահագրգիռ էր, գազալցակայանների ու ջերմոցների գազի գները կարելի՞ էր ցածր պահել. Վահագն Խաչատրյանը՝ ՀԾԿՀ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 19:18
Վայոց ձորի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
01.07.2026 | 19:06
ԱՄՆ-ն վերացրել է Anthropic ԱԲ-ի ամենահզոր մոդելներին օտարերկրացիների հասանելիության արգելքը
01.07.2026 | 18:50
Զելենսկիի թիմը փորձել է Զալուժնիին համոզել՝ չմասնակցել ընտրություններին, սակայն նա հրաժարվել է
01.07.2026 | 18:39
Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությունը
01.07.2026 | 18:32
Հանրային ներդրումային կոմիտեն հաստատել է մետրոպոլիտենի, էլեկտրական տրանսպորտի և Սևանի կեղտաջրերի կառավարման ծրագրերը
01.07.2026 | 18:30
Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ցանկացած քննարկում համընկել է Իսրայել-Թուրքիա հարաբերություններում ճգնաժամի հետ․ Դմիտրի Դուբով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 18:28
ՍԴ որոշումը լինի կտեսնենք՝ ում փաստարկներն էին ճիշտ, ումը՝ սխալ. Հովակիմյանը հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 18:19
Ռուսաստանցիների 60%-ը կարծում է, որ տնտեսական իրավիճակը վատթարանում է․ սա վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային ցուցանիշ է
01.07.2026 | 18:17
ԿԸՀ-ն գործել է իրավաչափ, խնդրում եմ մերժել ներկայացված բոլոր դիմումները. Հովակիմյանը դիմեց ՍԴ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 18:10
Փաշինյանը զրուցել է ՌԴ վարչապետի հետ // Գազի գինը բնակիչ-բաժանորդների համար չի փոխվի․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 18:05
Նախագիծը հապճեպ չի բերվել, քարոզարշավին ասվեց` հանրային ակնակալիք կա. նախարարը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 17:59
Պաշտոնանկություններ ու նշանակումներ ՊՆ-ում
01.07.2026 | 17:51
Իրանը նախազգուշացնում է՝ անհապաղ կարձագանքի ցանկացած սպառնալիքի՝ հիշեցնելով Իսրայելին զսպելու ԱՄՆ-ի հանձնառության մասին
01.07.2026 | 17:42
Մենք ոչ մի սխալ թիվ մուտք արած չունենք. ԿԸՀ քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 17:36
Ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչվե՞ն. ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գազպրոմ Արմենիա»-ն ոչ թե որոշել է՝ որ բաժանորդների համար բարձրացնել գազի գինը, այլ բոլոր բաժանորդների համար մեկ սակագին է ներկայացրել: Սպառողների տարբեր խմբերի համար գազի գնի բարձրացումը կամ իջեցումը ընկերությանը չի հետաքրքրում, նրան հետաքրքրում է իր հասույթը: «Հայ-ռուսական «գազային» թնջուկը. ի՞նչ ավարտ կունենան բանակցությունները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը:

Քննարկմանը մասնակցող տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հակադարձեց՝ մինչև հիմա հետաքրքրում էր, երբ ջերմոցների ու գազալցակայանների համար իջեցրեցին գազի գինը:

«Երբ «Գազպրոմ»-ի նախկին ղեկավարությունը սկսեց զբաղվել ջերմոցային տնտեսությամբ, պետք էր ջերմոցային տնտեսությանը վաճառվող գազի գինն իջեցնել: Եվ երբ «Գազպրոմ»-ի նախկին ղեկավարությունն ուներ գազալցման կայաններ, կարիք ուներ դրանց գներն իջեցնել: Այսինքն՝ երբ «Գազպրոմ»-ի նախկին ղեկավարությունը շահագրգիռ էր, ինքն էլ Հայաստանի կառավարության ղեկավարն էր՝ Կարեն Կարապետյանը, ինչպես նաև իր տեղակալը, որը հարկայինի պետն էր, այդ ժամանակ կարելի՞ էր գազի գներն այդ երկու բնագավառներում ցածր պահել և մեզանից շատ վերցնել: Բայց հիմա, քանի որ իրենք չեն, Նիկոլ Փաշինյանն է, և իրենք այդքան այդքան շահագրգիռ չեն Հայաստանի տնտեսության զարգացմամբ, կարելի է ջերմոցների և գազալցակայանների համար գինը բարձրացնել»,- հայտարարեց տնտեսագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: