«Ավրորայի» #AraratChallenge շարժումը 120.000 ԱՄՆ դոլար է փոխանցել Հայաստանի առողջապահության նախարարությանը

Լուրեր

22.05.2026 | 11:19
Պատերազմը հասել է շրջադարձային կետի, Մոսկվայի նկատմամբ ճնշումը մեծանում է. Ուկրաինայի ԱԳ նախարար
22.05.2026 | 11:10
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությունը նոր թափ է ստացել, ներգրավվել է նոր կապալառու․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.05.2026 | 11:08
«Բոլորին դեմ եմ» կուսակցության «բոչկա գլորելու» ակցիան Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 10:58
Խուզարկություն է իրականացվում Մարտուն Գրիգորյանի տանը
22.05.2026 | 10:51
Սևան-Ծափաթաղ ճանապարհին 22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ 21-ամյա վարորդը ձերբակալվել է
22.05.2026 | 10:40
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 5000 զինվորականի կուղարկի Լեհաստան
22.05.2026 | 10:31
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած «դիրք հանձնելու» տեսանյութի գործով կա քրեական վարույթ․ ՔԿ
22.05.2026 | 10:30
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ-15 ԵԱ-ում
22.05.2026 | 10:21
Այդ տեսանյութի անձինք 2024-ից ՀՀ-ում չեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:17
ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային ավելի քան 100 մլն դոլարի Hawk-երի վաճառքը
22.05.2026 | 10:09
Ռոնալդուի դուբլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ Սաուդյան Արաբիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:00
Ինչի՞ Ուկրաինայի նախագահը չպիտի գար Հայաստան, ՌԴ նախագահը քա՞նի, անգամ ա գնացել Ադրբեջան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:49
Էսօր էլ լրտեսներ կան, որ չգիտեն՝ գիտենք. որ պահին ճիշտ համարենք, կգործենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:39
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 09:26
Հիմար հոլովակ են սարքել, որպեսզի հարցը ներմուծեն օրակարգ. Փաշինյանը՝ 300 000 ադրբեջանցիների խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallenge շարժումը 120.000 ԱՄՆ դոլար է փոխանցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ թոքերի օդափոխության սարքեր ձեռք բերելու նպատակով:

««Սա իսկապես լուրջ աջակցություն է և մարդասիրական քայլ «Ավրորայի» կողմից: Համավարակի բռնկումն աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի առողջապահական համակարգին ստիպեց արագ մոբիլիզացնել ուժերն ու օգտագործել ունեցած բոլոր ռեսուրսները, որպեսզի մարդիկ բուժում ստանան ժամանակին: Մեր պետության արձագանքն առողջապահական այս ճգնաժամին եղել է համարժեք: Ինչևէ, չպետք է թերագնահատել անհրաժեշտ սարքավորումների կարևորությունը, և այս համատեքստում մեր երախտագիտությունն ենք հայտնում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը»,- ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ավելի վաղ նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել՝ իր մտահոգությունը հայտնելով կորոնավիրուսային հիվանդության բռնկման ու տարածման վերաբերյալ, հաստատելով «Ավրորայի» մտադրությունը՝ աջակցելու համաճարակի դեմ պայքարին, օգնելով  աշխարհին հաղթահարել այս ճգնաժամը: Մասնավորապես՝ նախաձեռնությունը խոստացել էր #AraratChallenge շարժման հանգանակություններն ուղղել  Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետների աջակցությանը՝ տրամադրելով թոքերի օդափոխության սարքեր: Ըստ Նվիրաբերության պայմանագրի՝ ձեռք բերված սարքերից առնվազն մեկը տրամադրվելու է Արցախի հիվանդանոցներից մեկին:

2020թ. մարտի 28-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19 հարցերով հատուկ պատվիրակ Դեյվիդ Նաբարոն և  McKinsey & Company Inc. Global ընկերության խորհրդի անդամ Անդրե Անտոնյանը մասնակցեցին կորոնավիրուսային հիվանդության համաշխարհային բռնկմանը նվիրված առցանց հատուկ քննարկմանը, որը կազմակերպել էր «Ֆյուչըրս ստուդիո» քննարկումների հարթակը: Բանախոսները քննարկեցին, թե ինչպես է ներկա համավարակն ազդում կյանքի տարբեր ոլորտների վրա և թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել իրավիճակի հնարավոր վերահսկման համար:

***

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ և գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունեության փորձառությամբ, սփռելու է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ և համախմբելու բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երևան Հայաստան)»,- ասված է հաղորդագրությունում: