Մոտ 5000 քաղաքացի ինքնամեկուսացման մեջ է, 400-ից ավելին ինքնամեկուսացումից դուրս է եկել․ Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ այս պահին մեկուսացման վայրերում է գտնվում 1500 քաղաքացի. «Ինքնամեկուսացման տակ է գտնվում ավելի քան 5 հազար քաղաքացի: Մենք արդեն 400-ից ավելի ինքնմեկուսացումից դուրս եկած քաղաքացիներ ունենք: Նրանց թիվը մեծանում է»:
Նախարարն ասաց, որ դրական է այն, որ վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է միայն տասնմեկով, սակայն սա դեռ առիթ չէ զգոնությունը կորցնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։