Գյուղացիները պահանջում են նախկին համայնքապետի վերադարձը. փակել էին Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վայոց ձորի մարզի 12 համայնքների բնակիչներ այսօր առավոտվանից փակել էին Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով չեղարկել երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Արթուր Ստեփանյանը։

Գյուղացիները համաձայն չեն այս արդյունքին և պահանջում են, որ խոշորացված համայնքը ղեկավարի Շատինի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանը։ Factor.am-ի հետ զրույցում Եղեգիս գյուղի նախկին գյուղապետ Յուրիկ Մկրտչյանն ասաց, որ իրենց մոտ խախտումներ չեն գրանցվել. «Ես չգիտեմ՝ ինչի են բողոքում, ուրիշ տեղերից տեղեկություն չունեմ, բայց մեզ մոտ ամեն ինչ ճիշտ է անցել»:

Սակայն պատկերն այլ էր Աղնջաձոր գյուղում, համայնքի նախկին ղեկավար Ահարոն Գաբրիելյանն ասաց, որ ճնշումներ են եղել. «Խիստ ճնշումներ, վախի մթնոլորտ՝ պիտի ասեմ, որ եղել են»: Հստակեցնող հարցին՝ հաղթող թեկնածուի թիմակիցների՞ կողմից էին ճնշումները, Գաբրիելյանը դրական պատասխան տվեց:

Շատին համայնքի նախկին ղեկավար Տիգրան Խուդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին ակցիան արդեն ավարտվել է, գյուղացիները գնացել են իրենց տները. «Գյուղացիներն ընտրությունների արդյունքներից դժգոհ են, նաև՝ վարչական տարածքային բաժանմունքի աշխատանքից են դժգոհ»: Հարցին, թե գյուղացիները պահանջում են իր վերադարձը, ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել, ադրյոք կբողոքարկի ընտրությունների արդյունքները, Խուդոյանը պատասխանեց. «Ես հոգնած եմ, այսօր պետք է քնեմ, հանգստանամ, վաղը կմտածեմ հետագա անելիքների մասին»:

Խուդոյանը դժվարացավ ասել՝ արդյոք վաղը բողոքի ակցիան կշարունակվի՞, թե՝ ոչ. «Ես ոչինչ ասել չեմ կարող. այն ինչ ինքնաբուխ է, կանխավ իմանալ չես կարող»:

Մենք փորձեցինք զրուցել նաև հաղթած թեկնածուի հետ, սակայն օրվա երկորդ կեսից նրա բջջային անջատված էր՝ հավանաբար տոնում է հաղթանակը:

 

Լիլիթ Շաբոյան