Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդներին կհետևեն բջջային հավելվածի միջոցով

Լուրեր

18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Բոլորը

Մոսկվայի իշխանություններն առաջին անգամ կօգտագործեն հատուկ հավելված՝ ստուգելու համար կորոնավիրուսով վարակված քաղաքացիների գտնվելու վայրը։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Մոսկվայի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Էդուարդ Լիսենյոկին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մի քանիսին արդեն սմարթֆոններ են տրվել, որոնցում տեղադրված է «Սոցիալական մոնիթորինգ» անվանումով հատուկ հավելվածը։ Նշվում է, որ այդ սմաթֆոններ չի կարելի այլ հավելվածներ ներբեռնել կամ դրանք օգտագործել զանգեր կատարելու համար։

Էդուարդ Լիսենկոյի խոսքով՝ սա իշխանություններին թույլ կտա անմիջապես ստանալ տեղեկատվություն այն մասին՝ արդյո՞ք կորոնավիրուսով հիվանդ քաղաքացին, որը պետք է պարտադիր մեկուսացման մեջ գտնվի, խախտել է կարանտինը։ Այդ դեպքում Մոսկվայի օպերատիվ շտաբը քաղաքացուն կհոսպիտալացնի։

Հավելվածը պարբերաբար պահանջելու է նաև լուսանկարներ, որպեսզի դրանց միջոցով ևս պարզի հիվանդների գտնվելու վայրը։

Հավելենք, որ Հայաստանում էլ օրեր առաջ ընդունվեց նոր օրենքի նախագիծ, ըստ որի՝ պետության կողմից հնարավոր կլինի հետևել, թե քաղաքացիներն ում են զանգահարել, երբ, որտեղից, քանի անգամ և որքան է տևել զրույցը։ Նշվում է, որ հաղորդագրությունների կամ զանգերի բովանդակությունը չի վերահսկվի։ Օրենքն ուղղված է վարակված անձի շփման շրջանակն ավելի հեշտ պարզելուն։

Նելլի Մելքոնյան