Սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնել է առցանց վարպետաց դասերի շարք աշխարհում հայտնի երաժիշտների եւ պրոֆեսորների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնել է առցանց վարպետության դասերի շարք, որոնք վարում են հայտնի երաժիշտներ և պրոֆեսորներ։ Այս շարքի առաջին պարապմունքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին. այն վարել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Իգոր Պետրուշևսկին։ Նա Եվրոպայում ջութակի լավագույն ուսուցիչներից է. Իգոր Պետրուշեւսկու սաները միջազգային տարբեր մրցույթների հաղթողներ են, լավագույն նվագախմբերի կատարողներ, անվանի մենակատարներ։

Մեծահամբավ երաժիշտը դասն անցկացրել է սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Եվա Մարկոսյանի հետ, իսկ դասին հետեւել են մոտ 70 երաժիշտներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դասին մասնակցելու հնարավորություն է ընձեռել ոչ միայն նվագախմբի անդամներին, այլեւ երաժշտական դպրոցների, կոնսերվատորիայի ուսանողներին, բոլոր ցանկացող երաժիշտներին։ Վարպետության դասի ընթացքում ջութակահարուհին ներկայացրել է Բախի 2-րդ պարտիտը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշում է, որ առցանց վարպետաց դասերն իրենց կրթական առաքելության մասն են կազմում։ Դրանք լինելու են շարունակական. հայ երաժիշտների համար հնարավորություն են ստեղծելու հանդիպելու աշխարհում մեծ ճանաչում ունեցող արտիստների հետ, ծանոթանալու նրանց մասնագիտական հմտություններին, կատարողական նրբություններին։ Ըստ մաեստրոյի, կորոնավիրուսի տարածմամբ պարտադրված համերգային գործունեության դադարը պետք է կարողանալ նպատակային և արդյունավետ օգտագործել, եւ այս նախաձեռնությունը միտված է հենց դրան։