Ռոբերտ Քոչարյանը դեռ «Էրեբունի» ԲԿ-ում է․Լևոն Քոչարյանն այսօր է տեսակցել նրան

Լուրեր

27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներնում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
Բոլորը

Մարտի 8-ից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը դեռևս հիվանդանոցում է։ Իսկ քրեական գործով հաջորդ դատական նիստի օրը՝ անհայտ։

Factor.am-ի հետ զրույցում երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ այսօր է տեսակցել հորը, պարզ չէ, թե նա որքան կմնա հիվանդանոցում: «Ըստ բժիշկների ցուցումների շարունակում է ստացիոնար բուժումը: Դեռևս պարզ չէ, թե որքան այն կտևի: Դատավորը մարտի 13-ից անաշխատունակության վիճակում է, սակայն մեր փաստաբաններին և՛ մարտի 13-ին, և՛ 16-ին դատավորի գրասենյակից հավաստիացրել էին, որ նիստ լինելու է: Եվ միայն մարտի 17-ին` նիստից մի քանի ժամ առաջ, ասել են, որ նիստ չի լինելու, ու մինչ այսօր՝ ոչ մի հստակություն. նույնիսկ հեռախոսազանգերին չեն պատասխանում: Եվ սա այն դեպքում, երբ խափանման միջոց փոխելու հարցը օրենքով պետք է քննվի անհապաղ։ Երբ պաշտպանության կողմից որևէ պատճառով նիստ է հետաձգվում, դուք տեսնում եք, թե ինչպիսի աղմուկ են բարձրացնում մերձիշխանական անձինք, իսկ այս դեպքում` քար լռություն: Այս ամենը պարզապես երկակի ստանդարտի հերթական դրսևորում է»,- նշեց նա:

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում էին Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ երկրորդ նախագահին ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել մարտի 17-ին նշանակված նիստում։ Անգամ միջնորդությունը հաստատելու համար Հայաստան էր եկել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Դատական նիստը, սակայն, չկայացավ դատավորի վատառողջ լինելու պատճառով։ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դատարանին գրություն էր ուղարկել՝ պարզելու, թե  երբվանից է դատավորը սկսել բացակայել աշխատանքից, որն է անաշխատունակության պատճառը և երբ է դատավորը վերադառնալու աշխատանքի։ Ի պատասխան այս հարցադրումների՝ դատարանի աշխատակազմից տեղեկացրել էին, որ դատավորը մարտի 13-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ և տվյալներ կարող են տրամադրել միայն Դանիբեկյանի թույլտվությամբ։ Հաջորդ դատական նիստի օր նշանակելու մասին դատարանից տեղեկություն չեն փոխանցել։

 

Լիլիթ Շաբոյան