«Վարչապետ» մականունով հայտնի Արայիկ Հարությունյանը ստացել է ողջ քրեական օլիգարխիայի աջակցությունը. Ալեքսանդր Քանանյան

Լուրեր

02.05.2024 | 12:17
Խնդրում եմ, հարսանիք անելուց հետո ծախսերը վերլուծեն, պարզեն, ինչքան ծախս կա, որ կարող էին չանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 12:09
ՌԴ-ն հարված է հասցրել Օդեսային․ կան տուժածներ
02.05.2024 | 12:04
Եթե տրամպլինի տրամաբանությամբ նայենք, մեր տնտեսվարողները հենց թռնելու պահը գալիս է, արգելակում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 11:58
Ինչքան քաղաքական դիակ կա, գերեզմանից հանել, տարել եք․ Վազգեն Մանուկյանին ինչի եք տարել Կիրանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 11:56
Հայաստանում նման փորձ կա. օրենք կընդունեն, ոնց էլ չլինի մի 10 տարի հետո կչեղարկեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 11:27
Էս մարդկանց նպատակը տեռորն է, ոչ ավելին․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 11:25
Էդ գյուղացիների խնդիրը 1-2 տան հարցն է․ Վահե Ղալումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 11:23
Տավուշում ոստիկանություն տարված 30 անձինք ազատ են արձակվել ու ծեծի չեն ենթարկվել․ ՆԳՆ
02.05.2024 | 11:23
Բլինքենը հանդիպել է Նեթանյահուի հետ
02.05.2024 | 11:19
Վերածվել եք իշխանական նարատիվների քարոզչագործիքի․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՀՌՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 11:16
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
02.05.2024 | 11:05
Հազար ներողություն, որ ոսկե տակաշորերով չենք ծնվել․ հին ժամանակները չեն գալու․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.05.2024 | 10:49
Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ․ Սեյրան Օհանյանը ներկայացրեց՝ ինչ կանեին, եթե լինեին իշխանություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 10:44
Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վերաբերյալ վարույթով Երևան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ

– Պարո՛ն Քանանյան, մարտի 31-ին Արցախում անցկացված քվեարկությունից պարզ է դառնում, որ առաջին փուլով նոր նախագահ չի ընտրվել, և 14 օր անց կանցկացվի նախագահական ընտրության երկրորդ փուլը: Կմրցեն ամենաշատ ձայներ հավաքած Մասիս Մայիլյանն ու Արայիկ Հարությունյանը։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը կայացած ընտրությունների վերաբերյալ։

– 2018 թվականին, երբ Հայաստանում հաղթեց թավշյա հեղափոխությունը, նրա առաջնորդները պարտավոր էին հեղափոխության պտուղները հասցնել նաև Արցախ, որովհետև Արցախը ՀՀ-ի մաս է և ազգային անվտանգության, միասնության տեսանկյունից անհանդուրժելի էր՝ Երևանում ունենալ մեկ որակի և ծագումնաբանության իշխանություն, իսկ Ստեփանակերտում՝ այլ՝ հակադիր ծագումնաբանությամբ և փիլիսոփայությամբ քաղաքական համակարգ։ Այսպիսի հակադիր համակարգերի գոյությունը միևնույն ազգի տարբեր հատվածներում, ի վերջո, հանգեցնում է ներազգային և ներպետական լրջագույն, հաճախ՝ թշնամացնող պառակտման։

Ցավոք, թավշյա հեղափոխության առաջնորդները կատարելապես չեն գիտակցել այս հրամայականը և իրենց թողտվությամբ հանդուրժել են Արցախում սերժսարգսյանական, ապապետական որակի, հանցավոր իշխանության շարունակությունը։ Եվ, բնականաբար, առաջին շոկից կազդուրվելով՝ արցախյան տեղական վարչակազմը ջանացել է ամեն ինչ անել՝ սեփական դիրքերը ամրապնդելու, Երևանի ապաշնորհ կեցվածքից օգտվելով՝ վերարտադրվելու համար։ Բնականաբար, ներօլիգարխային մրցակցային պայքարում ամենամեծ հնարավորությունն ուներ Արցախի գլխավոր օլիգարխ, «վարչապետ» մականունով հայտնի Արայիկ Հարությունյանը, որն ի վերջո կարողացել է ստանալ ողջ քրեական օլիգարխիայի աջակցությունը։ Երևանի այն խոստումները, որ արցախյան ընտրությունները լինելու են հավասար, արդար, բոլորովին իրականություն չեն դարձել։ Երևանը գերագույն անպատասխանատվությամբ է վերաբերվել այս կարևորագույն խնդրին, արդյունքում, բոլոր ուժային և իշխանական լծակները պահպանած Բակո Սահակյանը և մնացյալ ստեփանակերտյան և տեղական քրեական խաժամուժը կատարել է մարդկանց կաշառելու, ահաբեկելու բոլոր հնարավոր ոտնձգությունները՝ սեփական իշխանությունն ամենալկտի ընտրակեղծիքով, ճնշումներով և խարդավանքներով ապահովելու համար։

– Արցախի երեկվա ընտրությունները Հայաստանի կառավարության աջակցությամբ դիտարկած դիտորդական առաքելությունները՝ «Ականատես», «Իրազեկ քաղաքացիների միավորում», այսօր հայտարարեցին, որ ընտրողների կամարտահայտությունը չի եղել ազատ, այլ վերահսկվել է որոշ քաղաքական ուժերի կողմից, ինչը կարող էր ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա, օրենքով արգելված միջամտություններ են կիրառվել։ Որպես Արցախում բնակվող քաղաքագետ՝ Դուք ի՞նչ տեղեկություներ ունեք, օբյեկտի՞վ են այս գնահատականները։

– Ո՛չ միայն առարկայական են, այսինքն՝ օբյեկտիվ, այլև ինչ-որ չափով անբավարար, որովհետև դիտորդական խմբի դիտողությունները, բնականաբար, վերաբերել են ընտրությունների օրվա ընթացքում արձանագրված ընտրախախտումներին և բացասական երևույթներին։ Մինդեռ հայտնի է, որ 2018 թվականի հունիսից Արայիկ Հարությունյանը վարել է ագրեսիվ և ապօրինի վաղաժամ քարոզարշավ՝ կիրառելով ահաբեկումներ, քրեական հեղինակություններին և մարդկանց կաշառելու բոլոր երևակայելի միջոցները։ Եվ այս ամենը, Երևանի անպատասխանատու կեցվածքի ֆոնին, հանգեցրել է այս ընտրությունների խայտառակ ընթացքին։ Բնականաբար, այս չակերտավոր ընտրությունները կատարելապես ապօրինի են, անվավեր են։ Ես արտահայտում եմ իմ անձնական տեսակետը և համոզված եմ, որ դրանք պետք է այս երկու օրերին հասարակության միահամուռ վճռականությամբ չեղարկվեն։

– Իսկ ի՞նչ կասեք Մասիս Մայիլյանի ստացած քվեների քանակի ու երկրորդ փուլում նրա շանսերի մասին։ Վիտալի Բալասանյանին պաշտպանող և Ռոբերտ Քոչարյանին հարող շրջանակներ մեկնաբանել են, թե Մայիլյանի քվեները Սամվել Բաբայանի աջակցության արդյունք են։

– Նախքան Սամվել Բաբայանի կողմից Մասիս Մայիլյանին աջակցություն հայտնելը, բոլորի կողմից, այդ թվում՝ Բաբայանի աջակիցների կողմից Մայիլյանն ընկալվում էր որպես Արայիկ Հարությունյանին գլխավոր այլընտրանքը։ Եվ պատահական չէ, որ թեկնածություն առաջադրելու հնարավորությունից զրկված Սամվել Բաբայանը, փրկելու համար իր ընդդիմադիր ընտրազանգվածի բարեհաճությունը, տրամաբանական ընտրություն է կատարել՝ նախագահական ընտրություններում աջակցելով Մասիս Մայիլյանին։ Ես կարող եմ հանգիստ պնդել, որ Մասիս Մայիլյանի՝ որպես նախագահի թեկնածու ստացած ձայները գերազանցապես հենց Մասիս Մայիլյանի անձին տրված վստահության քվեն են։ Սամվել Բաբայանը ընկալվում էր որպես խորհրդարանական ներկայության ձգտող քաղաքական գործիչ և ուժ, ու այն մարդիկ, որոնք որոշակի հույսեր էին կապում Սամվել Բաբայանի անձի հետ, իրենց վստահությունը դրսևորել են խորհրդարանական ցուցակներում նրա ղեկավարած կուսակցությանը ձայն տալու ճանապարհով։

– Բացի Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» և «Ազատ հայրենիք» կուսակցություններից՝ Արցախի խորհրդարան են անցել Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը։ Ի՞նչ կազմով կոալիցիոն կառավարություն կարող է ձևավորվել։

– Ես հիմա վաղաժամ եմ համարում հնարավոր կոալիցիաների մասին խոսելը, ոչ թե որովհետև դրանք հնարավոր չեն, այլ որովհետև դրանք այս փուլի դասավորություններում դեռ երերուն են, վաղաժամ է դա քննարկելը։ Ես կարծում եմ, որ Արցախի պատասխանատու քաղաքացիական դաշտը պետք է կամք, ուժ և կազմակերպվածություն դրսևորի՝ չեղարկելու այս խայտառակ ընտրությունների արդյունքները։ Պետք է հասնել Բակո Սահակյանի հրաժարականին, նա ոչ միայն մտադիր չէ կազմակերպել արդար և ազատ ընտրություններ, այլ նաև հանցագործություն է գործելու՝ Արցախում քրեական օլիգարխիայի իշխանությունը հարատև պահելու համար, և ես կարծում եմ, որ այս խայտառակ ընտրությունները լիովին չեղարկելուց հետո և համաճարակային վտանգն անցնելուց հետո հնարավոր կլինի նոր որակով և ո՛չ Բակո Սահակայնի ժամանակավոր անցումային փուլի նախագահությամբ իրականացնել Արցախի դեօլիգարխիզացիան, և միայն դրանից հետո պատասխանատու կերպով հայտարարել, որ Արցախում ստեղծված են նախադրյալներ ազատ և արդար ընտրությունների անցկացման համար։

– Առաջին փուլի քվեարկության արդյունքներով Մասիս Մայիլյանը հավաքել է շուրջ 26.4% ձայն,  իսկ Արայիկ Հարությունյանը՝ 49.26%: Եվ դեռ փաստ չէ, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը կհետաձգվի։ Ինչ եք կարծում՝ Մասիս Մայիլյանը ունի՞ հաղթանակի հնարավորություն, ինչպիսի՞ն են այս թեկնածուների շանսերը։

– Միշտ էլ հաղթանակի հնարավորություն կա, բայց ես չէի կամենա, գոնե այս պահին, խոսել երկրորդ փուլի հնարավորությունների մասին, որովհետև ես խորապես համոզված եմ, որ պետք է չեղարկել առաջին փուլի արդյունքները։ Եթե երկրորդ փուլը կայանա այս իրավիճակում, դա ինքնաբերաբար կնշանակի, որ առաջին փուլում, բոլոր խախտումներով հանդերձ, օրինավոր արդյունք է գրանցվել, մինչդեռ դա անհնար է ընդունել։ Բացի այդ՝ արդեն երեկ ընտրությունների անցկացումը շատ լուրջ հակապետական հանցագործություն էր՝ հաշվի առնելով վերահաս համաճարակային վտանգը, ոչ միայն Արցախի բնակչության, այլ՝ ընդհանրապես։ Եվ պարզ է, որ ՀՀ-ի մնացած հատվածում կորոնավիրուսի տարածման դինամիկան հուշում է, որ երկու շաբաթից լուրջ իրավիճակ ենք ունենալու նաև Արցախում։ Եվ եթե անպատասխանատու հանցագործություն էր երեկվա ընտրությունների անցկացումը, ապա ամսի 14-ին՝ իրավիճակի վատթարացման պայմաներում երկրորդ փուլին դիմելը  առհասարակ որևէ նկարագրության չենթարկվող հանցագործություն է՝ բանակի մարտունակության և պետության անվտանգության հանդեպ։ Ուստի, ես մեծապես տարակուսում եմ, որ համաճարակի ահագնացման պայմաններում երկորրդ փուլը հնարավոր է, և ես համոզված եմ, որ արդեն մոտակա օրերին Արցախի գիտակից հասարակության ջանքերը իրավիճակը կզարգացնեն ոչ թե երկրորդ փուլին ընդառաջ, այլ առաջին փուլի խայտառակ արդյունքների չեղարկման, Բակո Սահակյանի հրաժարականի, միայն Արցախում դեօլիգարխիզացիայից հետո ընտրություններ անցկացնելու նպատակահարմարության ուղղությամբ։

Ռոբերտ Անանյան