Արցախի ԱԺ կանցնեն 5 կուսակցություններ. այսինքն՝ բազմակարծությունը կապահովվի՝ ի տարբերություն Հայաստանի խորհրդարանի. Ստեփան Գրիգորյան

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

– Պարո՛ն Գրիգորյան, նախ անդրադառնանք Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրություններին: Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս այն անցավ:

– Մեր կազմակերպությունը դիտորդական առաքելություն չի իրականացրել, ամբողջությամբ, մանրամասներով չեմ կարող ասել: Բայց, ընդհանուր առմամբ, իմ կարծիքը բավական դրական է՝ այն առումով, որ մրցակցային էին այս ընտրություններն Արցախում. միայն նախագահի 14 թեկնածու էր առաջադրվել: Մենք լսեցինք տարբեր թեկնածուների, ես կասեի՝ բավական ազատ էին թեկնածուները, կուսակցությունները: Եվ դա դրական է, նշանակում է՝ Արցախում մեծ քաղաքական պրոցեսներ են, ինչը շատ կարևոր է: Որքան հասկացա՝ Արցախի խորհրդարան կանցնեն 5 կուսակցություններ, ինչը նշանակում է՝ բազմակարծությունը կապահովվի՝ ի տարբերություն Հայաստանի խորհրդարանի: Նախընտրական շրջանում շատ էին դիսկուսիաները, բանավեճերը, գաղափարական մասն ակնհայտ կար՝ ի տարբերություն 2018 թվականի դեկտեմբերի հայաստանյան ընտրությունների, երբ մարդիկ լիդերի ընտրեցին, այլ ոչ թե գաղափարներ: Այո՛, ընտրություններն արդար էին և ժողովրդավարական, բայց մարդիկ ընտրում էին առաջնորդի, ոչ թե կուսակցություն կամ գաղափարախոսություն: Բացի այդ՝ նախագահի ընտրությունների երկրորդ փուլ է լինելու, ինչը նույնպես դրական է, այսինքն՝ մրցակցություն կար, այնպես չէր, որ բոլորը գիտեին՝ ում են ընտրում կամ թելադրող գործոններ կային:

– «Իրազեկ քաղաքացիների միավորման» դիտորդներն այսօր Արցախում հրավիրված ասուլիսում նշում էին, որ թեկնածուներից Արայիկ Հարությունյանի աջակիցները մարդկանց կազմակերպված կերպով ընտրատեղամասեր են տեղափոխել: Երեկ էլ օրվա ընթացքում բարձրաձայնվող ընտրախախտումների գերակշիռ մասի հետ դարձյալ կապվում էր Արայիկ Հարությունյանի անունը: Ձեր կարծիքով՝ սա ինչ-որ կերպ կարո՞ղ է ստվերել այս ընտրությունների արդյունքները կամ դեր ունենալ նախագահի ընտրությունների երկրորդ փուլում:

– Շատ կարևոր է նման երևույթների ծավալը: Օրինակ՝ ֆիքսվել են մի քանի դեպքեր, երբ մարդիկ նկարել են քվեարկված քվեաթերթիկները: Եթե եղել է երեք կամ տասնհինգ դեպք, ակնհայտ է, որ դա չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, իսկ եթե դեպքերը մեծ թվով են, անպայման պետք է ուսումնասիրվեն:

– Արդեն հրապարակվել է Եվրամիության, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ կապված Արցախի ընտրությունների հետ: Միջազգային այս կառույցները նշում են, որ չեն ճանաչում դրանց արդյունքները: Ինչպե՞ս վերաբերվել այս գնահատականներին:

– Շատ հասկանալի է նման արձագանքը, առաջին անգամ չէ սա: Միշտ նման հայտարարություններ հնչել են, որ այդ ընտրությունները չեն կարող կանխորոշել Արցախի կարգավիճակը, կա ֆորմատ, որի շրջանակում փորձում են լուծում գտնել արցախյան հարցին: Այստեղ նորություն չկա: Պարզապես ես կառաջարկեի ԵԱՀԿ Մինսկի խմբին, որ իրենց մոնիթորինգային խմբին հետ ուղարկեն շփման գիծ, դա ավելի օգտակար կլիներ, քան նման հայտարարությունները:

– Հայ-ադրբեջանական սահմանին՝ Նոյեմբերյանի շրջանում, Բաքուն դիվերսիայի փորձ է ձեռնարկել. 2 զինծառայող թեթև վիրավորում է ստացել, վիրավորվել է նաև քաղաքացիական անձ՝ դպրոցահասակ երեխա: Ինչպե՞ս սա գնահատել, սադրանք Արցախի ընտրությունների ֆոնի՞ն:

– Ադրբեջանը լկտիանում է և ուզում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն օգտագործել: Վերջին շրջանում Արցախի շուրջ մի քանի իրադարձություններ եղան, օրինակ՝ Մինսկի խմբի դիտորդական առաքելության դուրսբերումը հակամարտության տարածաշրջանից, ԱՄՆ-ի որոշումը՝ չաջակցել Արցախին ականազերծման ծրագրով, Չավուշօղլուի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանների հետ… այս տենդենցները միանշանակ ոգևորում են Ադրբեջանին և, այո՛, մենք պետք է պատրաստ լինենք, որ Ադրբեջանը կարող է նույնիսկ գնալ ավելի ակտիվ ուժային գործողությունների: Այդ վտանգն այսօր ուժեղանում է, և մենք պետք է հաշվի առնենք դա: Ադրբեջանում համարում են, որ միջազգային հանրությունը մեր նկատմամբ այդքան էլ դրական չէ, և դա կարող է բերել նրան, որ կարող է՝ ինչ-որ քայլերի գնան:

– Ինչպե՞ս եք գնահատում այս միջադեպին ՀԱՊԿ-ի լղոզված արձագանքը:

– ՀԱՊԿ-ն այս հարցում պասիվ է այն պատճառով, որ Ռուսաստանի քաղաքականությունը միտված է ոչ թե ՀԱՊԿ-ի կամ ԵՏՄ-ի անդամներին աջակցելուն, այլ նրանց ստրկացնելուն:

Թամարա Հակոբյան