«Սա Սամվել Ալեքսանյանը իր երեխային կկերցնի՞». Սիթիում վաճառված նրբերշիկը փորձաքննության է ուղարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.02.2026 | 16:43
ՀԷՑ-ում ավարտվել են բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ
24.02.2026 | 16:34
Ավելի քան 200,000 զոհ․ լրագրողները հաշվել են Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները
24.02.2026 | 16:23
«Բենֆիկայի» ֆուտբոլիստը որակազրկվել է Վինիսիուսի հետ ռասիստական սկանդալից հետո
24.02.2026 | 16:22
Պապիկյանը Իրանում հանդիպել է Մուսավիի հետ
24.02.2026 | 16:16
ԱԴԾ-ն հետաքննում է Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու գործով
24.02.2026 | 16:03
Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 15:55
Միհրան Պողոսյանին առնչվող կոկաինի գործով հետախուզվողի որդին Ռուսաստանում տեսակցել է հորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:51
Կրեմլը չի ​​հաստատում Ժնևում հաջորդ բանակցությունների ամսաթիվը
24.02.2026 | 15:43
«Մոլորակների մեծ շքերթ»՝ փետրվարի 28-ին
24.02.2026 | 15:34
Զելենսկին առաջին անգամ ցուցադրել է նախագահական բունկերը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:25
Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում խաղացող ֆուտբոլիստները՝ կանանց Հայաստանի հավաքականում
24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
Բոլորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հերթական աղմկոտ միջադեպի կենտրոնում է հայտնվել: Մարտի 29-ին Երևանի բնակիչ Սևակ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է, որ  Ալեքսանյաններին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետի Ջրվեժի մասնաճյուղից գնված սնունդը՝ սարդելկաները, բորբոսնած են: Օգտատերը պնդել է, որ իր երեխան կերել է այն և թունավորվել:

«Երբ փորձեցինք բացել «Երևան Սիթի» սուպերմարկետից գնված մթերքը, ամբողջությամբ բորբոսնած էր: Առևտուրը, որ արել ենք «Երևան Սիթի»-ից, եղել է 65 հազար դրամի: Ամեն ինչ բորբոսնած էր, խտացրած կաթն ուռած էր, մենք էլ «Երևան Սիթի»-ում հավատարիմ հաճախորդներ ենք: Երեք անգամ՝ ընդհանուր 120 հազար դրամի առևտուր եմ արել և չգիտեմ, թե ինչ սնունդ եմ առնում»,- նշում է Սևակ Մարտիրոսյանը:

Տեսանյութից, որը հրապարակել է Սևակ Մարտիրոսյանը, պարզ է դառնում, որ անչափահաս երեխան պառկած է անկողնում: Ծնողները շտապօգնության բժիշկների են հրավիրել, որոնք երեխայի հոսպիտալացումը պարտադիր են համարել:

«Տնային պայմաններում չենք կարող բուժել, համապատասխան գործիքակազմ չունենք, չեմ կարող իրեն տանը սիստեմա միացնել: Երեխան հինգ անգամ լուծ է ունեցել, ունի սրտխառնոց, փսխում է»,- ասում է բժիշկը:

Սևակ Մարտիրոսյանը հրապարակված տեսանյութում նշում է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետի մշտական հաճախորդ են և գնել են մշտական հաճախորդների համար զեղչով վաճառվող սննդամթերքը: Հաշվի առնելով կորոնավիրուսի նոր տեսակի տարածումը և հայտարարված արտակարգ դրությունը՝ ընտանիքը որոշել է մոտ 70 հազար դրամի մի քանի օրվա սննդամթերք ձեռք բերել:

«Եթե հիմա սա Սամվել Ալեքսանյանը իր երեխային կկերցնի, ուրեմն մենք էլ կկերցնենք: Հարգելի՛ պարոն Ալեքսանյան, քո երեխաները սա կուտե՞ն: Իհարկե, ես երբեք չեմ ցանկանա, որ իրենք նման բան ուտեն: Բայց սա դու պիտի ուտես, ոնց որ դրած զեղչով վաճառում ես: Մենք հավատարիմ հաճախորդ ենք, բայց դու հավատարի՞մի ես քո հաճախորդներին»,- ասում է նա:

Ֆեյսբուքյան օգտատերը նաև պնդել էր՝ գնված սալդերկաները 2018 թվականի արտադրության են:

Հաճախորդի ահազանգի վերաբերյալ Factor TV-ն սուպերմարկետի գլխամասային գրասենյակից պարզաբանում չկարողացավ ստանալ, մեր զանգերն անպատասխան մնացին: Սակայն «Երևան Սիթի» սուպերմարկետի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ ընկերության ներկայացուցիչը հերքում է բոլոր մեղադրանքները:

«Ի պատասխան՝ մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում չի վաճառվում ժամկետանց որևէ ապրանք: Ինչ վերաբերում է նրան, որ հաճախորդը պնդում է, թե նրբերշիկը արտադրված է 2018 թվականին, չի համապատասխանում իրականությանը: 2018 թվականը վերաբերում է արտադրության տեխնիկական պայմանների տրմանը»,- ասվում է տարածված տեսանյութում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Factor TV-ն փոխանցեցին, որ քաղաքացու ահազանգից հետո առկա սարդելկայից նմուշառում է կատարվել: ՍԱՏՄ աշխատակիցները եղել են նաև «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի Ջրվեժի մասնաճյուղում: Պարզվել է, որ քաղաքացու գնած «Մոյա Սեմյա» ապրանքանիշի սարդելկաները և, ընդհանրապես, ամբողջ մսամթերքը, պահվում է սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում, քաղաքացու նշած 2018 թվականը ապրանքի տեխնիկական պայմանի հաստատման տարեթիվն է, առկա խմբաքանակը ժամկետանց չէ:

Քաղաքացու տնից վերցված սարդելկայի նմուշները տարվել են լաբորատոր փորձաքննության: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Factor TV-ն ասացին, որ արդյունքները հայտնի կլինեն յոթ օրից:

Իսկ ահա «Արաբկիր» բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ երեխայի մոտ սննդային թունավորում չի հաստատվել, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան