Արցախի ոստիկանություն 49 քաղաքացի է դիմել. ընտրացուցակներում անճշտություններ են եղել
Հասարակություն
31.03.2020 | 19:45Ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների պատճառով Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն և տարածքային անձնագրային ծառայություններ, ժամը 14:00-ի դրությամբ, 49 քաղաքացի է դիմել: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ոստիկանությունում հիշեցնում են, որ ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների դեպքում քաղաքացիները կարող են դիմել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես նաև զանգահարել 047-94-28-45 հեռախոսահամարին։