Չսպասված ակտիվություն՝ Արցախում. քվեարկել է 66.731 քաղաքացի կամ 63.8%-ը

Լուրեր

20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի ԿԸՀ-ից հայտնում են, որ ժամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 66.731 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 63.8%-ը:

Ստեփանակերտում տեղակայված 35 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 23.370 ընտրող կամ ընտրողների 59.9%-ը։

Ասկերանի շրջանում տեղակայված 42 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 8.665 ընտրող կամ 71.6%-ը։

Հադրութի շրջանում տեղակայված 42 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 6.019 ընտրող կամ ընտրողների 68.4%-ը։

Մարտակերտի շրջանում տեղակայված 45 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 8.936 ընտրող կամ 66.8%-ը:

Շահումյանի շրջանում տեղակայված 16 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 1.418 ընտրող կամ 66.3%-ը։

Շուշիի շրջանում տեղակայված 9 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 2.535 ընտրող կամ 64.3%-ը։

Քաշաթաղի շրջանում տեղակայված 61 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 4.160 ընտրող կամ 58.5%-ը։

Երևանում տեղակայված է 1 ընտրատեղամաս: Այստեղ քվեարկությանը մասնակցել է 370 ընտրող կամ 47.7%-ը։

Նշենք, որ Արցախի ԿԸՀ-ն, ժամը 18։50-ի դրությամբ, չի հրապարակել Մարտունու շրջանի՝ 17։00-ի դրությամբ ակտիվության ցուցանիշը։ 14:00-ին Մարտունու շրջանում տեղակայված 39 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել էր 8.285 ընտրող կամ 47.8%-ը։