Թոշակառուները «խնդրում են» կրճատել իրենց թոշակներն ու ավելի ստացած գումարը հետ գանձել. ՀԺ

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Անցյալ շաբաթ շատ թոշակառուների սոցիալական ապահովության տարածքային բաժիններից զանգել, կանչել են ու համոզել հայտարարություններ գրել՝ իրենց կոնսաթոշակը վերահաշվարկելու՝ նվազեցնելու և ավելի գումարված գումարը հետ գանձելու վերաբերյալ:

Մասնավորապես, բոլոր այն քաղաքացիներին, որոնց աշխատանքային ստաժը հաշվարկելու համար որոշակի կասկածներ կամ խնդիրներ են առաջացել, տվել են համապատասխան բովանդակությամբ հայտարարության տեքստ, ասել են, որ արտագրեն ու ստորագրեն: Իսկ այդ հայտարարությունում նշվում է, որ մի ինչ-որ ժամանակահատվածի համար ստաժը հաշվարկելիս անհրաժեշտ են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն այդ ժամանակահատվածում թոշակառուի աշխատելու փաստը:

Թոշակառուն, իր կողմից ձեռագիր գրված ու ստորագրած հայտարարությամբ, համաձայնություն է հայտնում, որ մինչ պահանջվող հիմնավորումները ներկայացնելը, թույլատրում է, որ իր կենսաթոշակը վերահաշվարկվի՝ նվազեցվի: Այդ հայտարարությամբ թոշակառուները նաև «խնդրում» են, որ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կենսաթոշակի ավելի վճարված գումարը հետ գանձեն՝ իրենց ամենամսյա ստանալիք կենսաթոշակի 30 տոկոսի չափով: Մեզ դիմած քաղաքացին նշում էր, որ միայն իրենց բաժնում՝ Արաբկիրում, մոտ 300-400 այդպիսի թոշակառուներ կան»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: