Ի՞նչ եք արել դուք, եկել է ժամանակը, որ պետք է մտածել՝ ճառ ասել, թե՞ զանգ կախել․ Նազելի Բաղդասարյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Բացի ճառ ասելուց՝ օրենսդրական գործունեության արդյուանվետության շրջանակում ընդդիմության գործողությունները եղել են զրո։ Նման հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ։

«Բա սրա համա՞ր են ձեզ հարկ վճարողներն աշխատավարձ տալիս, օգտագործում եմ այն եզրույթները, որ դուք եք միշտ օգտագործում։ Մենք փաստել ենք, որ, այո՛, օրինագիծն ուներ բազմաթիվ խութեր, և մենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ենք՝ այդ ամենը շտկելու համար։ Թե ինչ չափով ենք շտկել, լրամշակված օրինագծում տեսնում եք։ Իսկ ի՞նչ եք արել դուք։ Ունեիք հնարավորություն՝ առաջարկներ ներկայացնելու, ներկայացրե՞լ եք: Ո՛չ։ Այս վատ, շատ վատ, խայտառակ օրենքը ի՞նչ եք արել, որ փոփոխվի, պարո՛ն Մարուքյան։ Նշում եք, որ առաջարկություններ արել եք, և չեն ընդունվել։ Այո՛, մեր կողմից առաջարկություններ արել ենք և մի մասը ընդունվել է, մի մասը չի ընդունվել։ Իսկ ի՞նչ եք արել դուք, հարգելի՛ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերներ։ Ես հասկանում եմ, որ եկել է այն ժամանակը որ պետք է մտածել ճառ ասել, թե զանգ կախել, հա զանգ կախելը դժվար է հատկապես վախի մթնոլորտում»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: