Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք․ria.ru

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության 35 ռեգիոններում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի 302 նոր դեպք․ այս մասին հայտնում են օպերատիվ շտաբից. փոխանցում է ria.ru-ն:

Նոր կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 1836, գրանցվել է մահվան 8 դեպք։ Համաճարակն արդեն իսկ տարածված է աշխարհի 177 երկրներում։  ԱՀԿ տվյալներով՝ արդեն վարակված է ավելի քան 634 հազար մարդ, մահացել է 30 հազար հոգի։

Իսկ ահա Ջ․Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ հիվանդների թիվը կազմում է 723 հազար, մահվան դեպքերը՝ 34 018։ 152 հազար մարդ բուժվել է։

Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով առաջին տեղում Իտալիան է՝ 11 հազարի հասնող մահվան դեպքերով։ Հաջորդը Իսպանիան է, ապա Չինաստանը, Իրանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։

Ընդ որում, վարակվածների թվով առաջին տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն է՝ 124 հազար վարակակիրներով։