«Ականատեսը» դիտորդներ չի ուղարկի Արցախ. մի խումբ դիտորդների մոտ նախնական ախտորոշում կա

Լուրեր

13.07.2026 | 23:14
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել VK-ի նկատմամբ
13.07.2026 | 23:03
Ուկրաինան և եվրոպական ինը երկրներ ստեղծում են հակաբալիստիկ պաշտպանության կոալիցիա
13.07.2026 | 22:50
Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
13.07.2026 | 22:39
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում ու մարզերում
13.07.2026 | 22:30
ԵՄ-ն տարիքային սահմանափակումներ կմտցնի սոցցանցերում երեխաների համար
13.07.2026 | 22:19
Իսրայելը տարիներով հավաքագրել է Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադին՝ ռեժիմի տապալումից երկրի ղեկավար նշանակելու համար․ NYT
13.07.2026 | 22:10
Ալիևը հայտնել է, որ Բաքուն Չինաստանից ռազմական արտադրանք է գնել
13.07.2026 | 22:00
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
13.07.2026 | 21:52
Ֆրանսիան շոգի պատճառով դադարեցնում է ատոմային ռեակտորների աշխատանքը
13.07.2026 | 21:41
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 21:30
Փաշինյանը Ծառուկյանին օլիգարխ կոչեց, մինչդեռ ասում էր՝ խոշոր սեփականատեր է․ բիզնեսը չպիտի լինի իշխանության մեջ․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 21:16
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
13.07.2026 | 21:00
Ծառուկյանի որդին կվերադարձվի՞ ՀՀ․ Փաշինյանի չկատարված ու նոր խոստումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 20:51
Ստամբուլում հայ համայնքը նշել է Վարդավառը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 20:42
Հայաստանում ԵՄ նոր առաքելության մեկնարկին նվիրված փորձագիտական կլոր-սեղան քննարկում է անցկացվել
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելությունը որոշել է վերանայել 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտարկելու իր պլանները՝ հաշվի առնելով COVID-19 նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը։

Դիտորդական առաքելության տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.

«COVID-19-ի տարածման միտումներն աշխարհում, ինտենսիվորեն աճող տեմպերը Հայաստանում, վարակի քողարկված ու անկանխատեսելի դրսևորումները, այդ թվում՝ նաև նախնական ախտորոշումը մի խումբ դիտորդների շրջանում, որոշների մեկուսացումը և այլոց հրաժարումը՝ ստիպում են «Ականատես» առաքելությանը վերակազմակերպել իր աշխատանքները և Հայաստանից դիտորդներ չուղարկել Արցախ՝ հնարավորինս նվազեցնելու ընտրական գործընթացներում մարդկային խոշոր խմբերի շփումներով ու ինտենսիվ հոսքերով պայմանավորված ռիսկերը և կանխելու դրանց հնարավոր հետևանքները Արցախի, հետևաբար՝ նաև Հայաստանի անվտանգային իրավիճակի համար։

«Ականատես» դիտորդական առաքելությունը 2020 թվականի մարտի 31-ի Արցախի համապետական ընտրությունների դիտարկումը կիրականացնի հիմնականում իր արցախյան գործընկերների միջոցով։ Դիտորդները հրահանգավորված են իրենց աշխատանքներում խստորեն պահպանել ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացվող անվտանգության պահանջները։

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ներկայիս պայմաններում ընտրությունների իրականացումը ողջամիտ չէ։

Նախընտրական քարոզարշավը ժամկետից շուտ ընդհատվել է, մինչդեռ այն կարող էր փաստացի ազդել ընտրությունների արդյունքների վրա, չնայած այն հանգամանքին, որ առաքելության կողմից նախընտրական քարոզչության դիտարկումն արդեն իսկ բացահայտել էր քաղաքական ուժերի կողմից տնօրինվող ռեսուրսներով պայմանավորված անհավասար ու անարդար մեկնարկային պայմանները։

Ենթադրում ենք, որ ընտրողների մի ստվար զանգված ազատորեն չի կարողանալու մասնակցել քվեարկությանը, քանի որ, թեև ոչ քաղաքական ուժերի կամ վարչական ռեսուրսով պայմանավորված, կաշկանդված է լինելու մարդաշատ վայրում գտնվելու և այլ անձանց հետ շփվելու մտահոգություններով։ Հեռավորություն պահպանելու արդյունքում դիտորդները և ԶԼՄ-ներկայացուցիչները չեն կարողանալու ազատ տեղաշարժվել և պատշաճ իրականացնել իրենց գործառույթները, իսկ առանձին դեպքերում՝ նկատել որոշ ընտրախախտումներ։

Համարում ենք, որ ցանկացած ժողովրդավար իշխանություն պետք է շահագրգիռ լինի իր քաղաքացիների անվտանգությամբ, ինչպես նաև ձևավորվող օրենսդիր ու գործադիր մարմինների լեգիտիմությամբ։ Ծայրահեղ ռիսկային իրավիճակում ամեն գնով ընտրություններ կազմակերպելու մղումը հարցականի տակ է դնում դրա իրական նպատակը և գործընթացների օրինավորությունը»։