Կորոնավիրուսի վարակման 52 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 424-ի
Հայաստանում մարտի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվել է ընդհանուր 30 քաղաքացի, փաստացի բուժում է ստանում 391-ը: Գրանցվել էմահացության երեք դեպք։ Բացասական թեստերի թիվը 2 054 է։