Ադրբեջանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4-ի. 163 հիվանդ հատուկ ռեժիմի հիվանդանոցներում է

Լուրեր

11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
Բոլորը

Այսօր Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 17 դեպք է գրանցվել, 1 հիվանդ էլ մահացել է: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի Նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը։

Ադբեջանում կորոնավիրուսով վարակված  արդեն 4-րդ հիվանդն է մահանում։  Հաղորդվում է, որ այսօր մահացածը ծնվել է 1951թ-ին, ունեցել է մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ սրտի հիվանդություն, շնչահեղձություն, շաքարային դիաբետ։ Նրան կորոնավիրուսի թեստ են արել, որը դրական է եղել։ Հիվանդի վիճակի կայունացման ռեանիմացիոն բոլոր գործողություններն արդյունք չեն տվել, և նա մահացել է։

Այս պահին Ադրբեջանում կա կորոնավիրուսով 163 հիվանդ, որոնք հատուկ ռեժիմի հիվանդանոցներում են։ Նրանցից 23-ը ծայրահեղ ծանր վիճակում է, 17-ը՝ միջին ծանրության, իսկ մյուսների վիճակը կայուն է։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 182 դեպք, կատարվել է 25.000 թեստ։

Նշենք նաև, որ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ Ադրբեջանում մտցված է հատուկ կարանտինային ռեժիմ, որը մարտի 29-ից ավելի է խստացվելու։ Սահմանափակումներն ավելի խստացվելու են, մասնավորապես՝ Բաքվի մետրոն աշխատելու է օրվա ընթացքում ընդամենը մի քանի ժամ՝ առավոտյան ժամը 07։00- 09։00 և երեկոյան՝ ժամը 17։00-20։00-ն, ամբողջովին փակվում են սրճարանները, ռեստորանները ու հանրային սննդի այլ օբյեկտները, միայն թույլատրվելու է առաքումը։ Բացի այդ՝ արգելված է 65 և ավելի բարձր տարիք ունեցեղներին տանից դուրս գալ։

Էմմա Չոբանյան