Երեխաները մեծ խանդավառությամբ են դասերին մասնակցում. Գյումրիի դպրոցները ևս անցել են հեռավար ուսուցման

Լուրեր

08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո դպրոցները մեկ շաբաթից ավելի անցել են հեռավար ուսուցման։ Գյումրիի դպրոցները բացառություն չեն։

Գյումրու տնտեսագիտական վարժարանը հեռավար ուսուցման անցել է արտակարգ դրության ռեժիմի սահմանումից մի քանի օր անց, դասերն անցկացվում են առանց  բացառության բոլոր դասարաններում։

«Նույնիսկ 12-րդ դասարանը, որ կրկնություն էր, կարելի էր մի քիչ այս պահին թերանալ, բայց նրանց էլ տրվում են հանձնարարություններ: Ամեն ուսուցիչ իր առարկային համապատասխան, նույնիսկ դասարանին համապատասխան գտել է գործիքակազմ, որով կկարողանա իրականացնել այդ ամենը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց վարժարանի տնօրեն Նառա Չախոյանը:

Նա, միաժամանակ, նշեց, որ ուսուցիչների նկատմամբ որևէ հարցում պարտադրանք չկա. «Չենք պարտադրել, որ, ասենք, այսինչ կայքով պիտի աշխատեք, բայց ամեն դասարանի համար հստակ կա, թե որ ուսուցիչն ինչով է կոնկրետ աշխատում։ Թողնված է ուսուցիչների նախընտրությանը՝ ում ինչպես հարմար է։ Հիմա դժվար է, մարդիկ հեռավարին սովոր չեն, պարտադրանքը հաստատ ոչ թե օգուտ կտա, այլ վնաս»։

Գործն ավելի հեշտացնելու համար էլ, աշակերտների ու ուսուցիչների փոխհամաձայնությամբ, կազմվել է շաբաթվա աշխատանքային ծրագիր, այսպես ասած՝ դասացուցակ, որպեսզի աշակերտները հստակ իմանան, թե որ օրը, որ ժամին ինչ առարկա են պարապելու և պատրաստ լինեն դասերին։

Տնօրենի խոսքով՝ աշակերտների գրեթե 80 տոկոսը մասնակցում է հեռավար դասերին, այն էլ՝ մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ:

«Մեր սերնդի համար մի քիչ անհնարին էր թվում, բայց այս սերունդը, որ դրա մեջ է միշտ, չեք պատկերացնում՝ ինչ խանդավառությամբ, ինչ լավ է մասնակցում դասերին: Ուսուցիչներն իրենք էլ շատ զարմացած են։ Մեկը կատակով գրել էր նույնիսկ՝ կլինի՞ ամբողջ տարին այս դասարանի հետ այսպես պարապեմ, որովհետև ավելի արդյունավետ են դասերը»,- ասաց Նառա Չախոյանը։

Գյումրու տնտեսագիտական վարժարանի պատմության ուսուցչուհի Ռոզա Գևորգյանը ևս մեզ հետ զրույցում փաստեց, որ աշակերտները շատ ոգևորված են մասնակցում դասերին։

«Աշակերտների ճնշող մեծամասնությունը մասնակցում է դասերին։ Իհարկե՝ կան նաև աշակերտներ, որոնք առաջին օրերին, սոցիալական խնդիրներից ելնելով, չէին կարող մասնակցել, բայց այդ խնդիրներին ևս աշխատում ենք հնարավորինս լուծում գտնել։ Երեխաների ոգևորվածությունը շատ մեծ է, չգիտեմ՝ ինչն է պատճառը, բայց վերջին շաբաթվա ընթացքում համատարած աճել է և՛պատասխանատվությունը, և՛ հետաքրքրությունը դասերի նկատմամբ։ Շատ հաճախ տալիս ենք հանձնարարությունը, մեկ ժամ անց արդեն ստանում ենք կատարված աշխատանքը»,- ասաց Ռոզա Գևորգյանը:

Մանկավարժը նշեց, որ հեռավար ուսուցման արդյունավետության մասին դեռ վաղ է խոսել:

«Այս մեթոդի արդյունավետությունն առայժմ չենք կարող հստակ գնահատել, առայժմ փորձում ենք հնարավորինս արդյունավետ աշխատանք կատարել, իսկ գնահատականը, կարծում եմ, դրության կարգավորումից հետո կտրվի»,- ասաց մեր զրուցակիցը։

Հեռավար ուսուցումն իր հետ բերել է նաև մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կապված աշակերտների ու ուսուցիչների տեխնիկական ապահովվածության հետ։ Այս հարցում էլ վարժարանում հետաքրքիր լուծում են գտնել։

«Համակարգիչ ունենալ-չունենալու հարցով շատ մեծ մտագոհություններ ունեի, բայց, ի ուրախություն ինձ, դասարան կա՝ 100 տոկոս, դասարան կա՝ 90 տոկոս ունեն: Շատ քիչ երեխաներ կան, որ չունեն համապատասխան տեխնկա։ Հայտարարություն ենք տարածել, որ դպրոցում ունենք համակարգիչներ, եթե որևէ աշակերտ չունի, ընդունում-հանձնման նման մի բանով տալիս ենք, որ երեխաներն օգտագործեն: Էլի իրենց համար է, ի՞նչ տարբերություն։ Ուսուցիչներին էլ եմ առաջարկել, եթե հեռախոսով են աշխատում, կարող ենք տրամադրել»,- ասաց վարժարանի տնօրենը։

Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրությունը կտևի մինչև ապրիլի 14-ը, այդ ընթացքում բոլոր ուսումնական հաստատությունները կշարունակեն փակ մնալ։

Էմմա Չոբանյան