Ադրբեջանում կորոնավիրուսից արդեն  3 մահ կա․  երկրում  կարանտինային խիստ ռեժիմը երկարաձգվելու է

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Այսօր Ադրբեջանում կորոնվիրուսով վարակվածների 29 դեպք է գրանցվել, մեկ հոգի  էլ մահացել է։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատմավիջոցները՝ հղում կատարելով Նախարարների կաբինետի օպերատիվ շտաբին։ Տեղեկությունների համաձայն՝ 1961թ-ին ծնված  Ադրբեջանի քաղաքացին վերադարձել է Թուրքիայից,   մարտի 12-ից բարձր ջերմությամբ  պառկած է եղել հատուկ ռեժիմային  հիվանդանոցում։ Հետազոտությունների արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է խրոնիկ բրոնխիտ։ COVID-19-ի թեստերը դրական արդյունք են տվել։ Ռեանիմացիոն բոլոր միջոցները հիվանդի վիճակը կայունացնելու համար եղել են անօգուտ և նա մահացել է։ Այժմ նրա ընտանիքի անդամներն ու ընկերները կարանտինում են։

Ներկա պահին Ադրբեջանում կա կորոնավիրուսով 119 հիվանդ, նրանցից 15-ը բուժվել են,  104-ը գտնվում են հատուկ ռեժիմային հիվանդանոցներում։  Նրանցից 5-ի վիճակը ծանր է, 9-ինը միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։ Կորոնավիրուսի հայտնաբերման համար օգտագործվել է ավելին քան 20․000 թեստ։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսից արդեն 3 մարդ  մահացել է։ Մահվան երկրորդ դեպքը գրանցել էր երեկ՝ մարտի 25-ին։ Պացիենտը դիմել էր հիվանդանոց բարձր ջերմությամբ ու շնչահեղձությամբ։ Նա նաև ուներ  շաքարային դիաբետ ու սրտի հիվանդություն, հենց հիվանդանոց դիմելու օրն էլ մահացել է։ Ադրբեջանական Meydan. TV-ի տվյալներով մահացածը եղել է պետական նավթագազազային  SOCAR  ընկերության աշխատակիցներից։  Ադրբեջանական լրատվամիջոցին աշխատակիցները փոխանցել են, որ մահացածն աշխատել է հանքահորում, վիճակը վատթարացել է, որից հետո էլ տեղափոխել են հիվանդանոց։

Իսկ ահա մահվան առաջին դեպքը Ադրբեջանում գրանցվել էր մարտի 12-ին։ Քաղաքացին վերադարձել էր Իրանից, գտնվել էր կարանտինում, վարակը հաստատվել էր, սակայն բժիշկները նրա կյանքը չէին կարողացել փրկել։

Նշենք նաև, որ մարտի 24-ից Ադրբեջանում մտցված է հատուկ կարանտինային ռեժիմ։ 65 և ավելի բարձր տարիք ունեցողներին մինչև ապրիլի 20-ը արգելված է տանից դուրս գալը, մուտքն ու ելքը Բաքվի , Սումգայիթի ու Ապշերոնի շրջաններ  սահմանափակ է։  Հասարակական վայրերում 10 հոգուց ավել մարդու արգելված է հավաքվել։  Սրճարանները, հասարակական սննդի օբյկետներն էլ աշխատում են ժամը 12։00- 15։00 ընկած ժամանակահատվածում։  Նշյալ սահմանափակումների շնորհիվ Բաքվի փողոցներում պակասել է մարդկանց ու տրանսպորտային միջոցների թիվը։

Բացի այդ,  նախօրեին Նախարարների կաբինետը որոշել է, որ Ադրբեջանում ոչ աշխատանքային է լինելու նաև հաջորդ շաբաթը՝ մինչև ապրիլի 4-ը։   Ավելի վաղ, Նովրուզ բայրամի տոնակատարությամբ պայմանավորված՝  մարտի 20-28-ն էին  հայտարարված ոչ աշխատաքային օրեր։ Այժմ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ ոչ աշխատանքային օրերը երկարաձգվում են։

Էմմա Չոբանյան